ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական անմեղսունակությունն ու դաժան իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միանշանակ անհեթեթագույն և խելամտության հետ որևէ աղերս չունեցող պարզաբանում էր Նիկոլ Փաշինյանի այն «լայվը», թե ԱԺ ամբիոնից ինչ է ուզեցել ասել Շուշիի հայկականությունը ժխտող, առնվազն կասկածելի համարող հայտարարությամբ: Պարզվում է, որ հոկտեմբերի 19-ին զինադադար կնքելու Վլադիմիր Պուտինի առաջարկն անընդունելի էր, քանի որ պետք է Շուշի վերադառնային ազերի փախստականները, որոնք 90 և ավելի տոկոս էին կազմում: Այդ ժամանակ 44-օրյա պատերազմի ուղիղ կեսին էինք հասել, կրակի միջնամասում էինք: Փաստացի, Փաշինյանը այն ձգեց 21-22 օր ևս՝ իր բոլոր զոհերով, գերիներով, ավերածություններով ու կորուստներով հանդերձ, մինչև Շուշին վերջնականապես հանձնեցինք թշնամուն, նոր այդ ժամանակ համաձայնեցիր զինադադար ստորագրել: Ամենայն անկեղծությամբ ուզում եմ հասկանալ՝ այստեղ ո՞րն է բանական մարդու տրամաբանությունը, այս պարզաբանումը մտքի ի՞նչ չափման է ենթարկվում:

Անարդար էր, որ Շուշին հայերիս վերահսկողություն տակ մնար, և վերադառնային ազերի փախստականներ, փոխարենն արդար էր, որ Շուշին ընդհանրապես հանձնվեր Ադրբեջանին: Եթե Շուշին հայերիս վերահսկողության տակ լիներ, 90 տոկոս ադրբեջանցի ետ չէր գա, գալու դեպքում էլ չէին ասելու հայերին, թե ձեր տներից դուրս եկեք, որ մենք ապրենք: Թող գնային որտեղ ուզում էին՝ տուն սարքեին ու ապրեին: Փաստորեն, սա անընդունելի էր, ընդունելին ամբողջովին Շուշին Ադրբեջանին հանձնելն էր: Այդպես է պարզաբանում երկրի ղեկավարը՝ իր արածն ու հայտարարածն արդարացնելով: Այդպես Ալիևն էր ասում և ասում է: Այստեղ է, որ մարդու միտքը խափանվում է, և ուղեղի բջիջները մեռնում են:

Իսկ այսօր արդեն «Գորշ գայլերը» Շուշիում դպրոց են հիմնում՝ Ստեփանակերտի գլխին: Թուրքիան խաղաղապահներ է տեղակայում Աղդամում՝ Ստեփանակերտի տակ: Ըստ էության, եթե բնակչությամբ ենք որոշում հայկականությունը, Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, քանի որ ժամանակին այնտեղ ադբեջանցիներ են ապրել: Ի դեպ՝ այդպես ասում էր նաև Շուշիի առիթով: Հիմա սպասենք, որ Երևա՞նը հանձնես Ալիևին և հայտարարես, որ ադրբեջանական էր: Մասիսի շրջանում և ՀՀ այլ բնակավայրերում 30 տարի առաջ ադրբեջանցիներ էին ապրում, դրանք նույնպե՞ս ադրբեջանական են: Էլ չեմ հարցնում Նախիջևանի մասին, Արևմտյան Հայաստանի մասին: Ինչո՞ւ չես ասում, որ հայերով էին բնակեցված, թե՞ վերջին տարիների թուրքերն են կարևոր, և դարձյալ կասես, որ թուրքական են: Այդ դեպքում ինչո՞ւ չես ասում, որ Սումգայիթն ու Բաքուն հայկական են, որովհետև այնտեղ մշտապես հայեր են ապրել, որ Բաքվի նավթահորերը Արամյանցն ու Մանթաշյանցն են բացել, որ Բաքվին եվրոպական տեսք տվող ճարտարապետները հայերն են եղել՝ Գ. Տեր-Միքաելյանը, Ն. Բաևը, Վ. Սարգիսովը, Հ. Քաջազնունին, Ֆ. Աղալյանը, Մ. Տեր-Գրիգորյանցը, Ա. Կանդինյանը և ուրիշներ: Նիկո՛լ, ուրեմն հիշիր, եթե 1920-ին թուրքերը Շուշիում կոտորել են 20 հազար հայ` Շուշիի բնիկներին ու տերերին, և այն բնակեցրել իրենց ցեղով՝ մինչեւ 90 տոկոս, ապա 1992-ին մենք ազատագրեցինք մեր պատմական Շուշին և այն վերաբնակեցրինք հայերով 100 տոկոս: Շուշին 100 տոկոս հայկական քաղաք էր և լինելու է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular