ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարության վնասները կամ էլիտա ցպահանջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աներկբա է, որ 2018-ի իրադարձությունների ամենավտանգավոր և վնասակար հետևանքն այն էր, որ որոշումներ կայացնելու, երկրի ճակատագիրը որոշելու իրավունքը տրվեց կրթական ցածր ցենզ, ցածր կենսամակարդակ ունեցող անապահով խավին։ Ճիշտ է՝ դեմոկրատիայի պարզ կանոնը դա է, որ մեծամասնությունն է որոշում փոքրամասնության ճակատագիրը, և ընտրություններն էլ հիմնված են այդ սկզբունքի վրա, սակայն զարգացած երկրներում շատ ավելի մեծ է գրագետ, բարձր իրավագիտակցությամբ մարդկանց քանակը, և ցածր ինքնագիտակցություն ունեցողները չեն որոշում երկրի ճակատագիրը։ Իսկ եթե անգամ այդպես չէ, ապա տարբեր մեխանիզմներ ու միջոցներ են մտածում, որով երկրում որոշումների կայացումն իր ձեռքն է վերցնում էլիտան։

Հենց ամերիկյան էլիտան որոշեց, որ Թրամփը, անգամ 71 միլիոն՝ աննախադեպ քանակի ձայներ ստանալով, չպետք է վերընտրվի, քանի որ նրա պաշտոնավարումը վնաս է Ամերիկային։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ եթե Թրամփն ու նրա կողմնակիցները որոշեին չնահանջել՝ այնպես, ինչպես այսօր անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր սակավաթիվ կողմնակիցներով, ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Բայց ամերիկյան կառույցները, իշխող վերնախավը, մտածող մարդիկ, կարճ ասած՝ էլիտան, որոշում կայացրեց և պարտադրեց իր որոշումը ողջ հասարակությանը։

Մենք, ցավոք, շատ հեռու ենք ամերիկյան և՛ դեմոկրատիայի, և՛ հանրային գիտակցության ու օրինապաշտության մակարդակից։ Մեր էլիտան տկար է, չունի հստակ ծրագիր, չի կարողանում պարտադրել իր կամքը։ Դրան չեն նպաստում նաեւ մեր պետական կառույցները՝ դատարան-դատախազություն-պառլամենտ։ Իսկ մտավորականությունը, որը, թվում է, պետք է մեզանում փոփոխությունների լոկոմոտիվը լիներ, մի մասով ծախված է, մյուս մասով՝ վախկոտ, երրորդ մասով՝ հոգնած ու պայքարի անընդունակ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular