ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ` ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու  նախագիծը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման գործընթացը:

Մասնագիտական հանրույթի կողմից հաճախ է հարց բարձրացվում, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ուսուցիչների համար գործող կարգը  հավասար հնարավորություններ չի ապահովում, ինչի հետևանքով  ուսուցիչների մի խումբ չի կարողանում օգտվել որակավորման տարակարգ ստանալու իր իրավունքից:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերի և գործող կարգի`  ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջև առկա անհամապատասխանությունների և որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարակարգի փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը կարգավորել և գործընթացը հստակեցնել:

Մասնավորապես հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում, քննարկման դրված նախագծով առաջարկվում է որպես բնութագրիչ ներառել նաև հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը:

Առաջարկվում է տարակարգի տրամադրման պայմանների ցանկում ներառել նաև օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը (գործող կարգում պարտադիր էր մեդալակիր լինելը, այնինչ շատ դեպքերում հաղթանակի համար մեդալի փոխարեն այլ մրցանակ է տրվում)։

Համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ են վարել նաև հեռավար եղանակով: Նկատի առնելով այդ իրողությունը` առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցող հարթակներում վերապատրաստման դասընթաց վարելու, ինչպես նաև եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրով վերապատրաստում իրականացնելու փաստերը ներառել տարակարգի բնութագրիչների ցանկում` վերապատրաստող ուսուցչի գործունեությունն ամփոփելով մեկ ընդհանրական բնութագրիչի մեջ:

Առաջարկվում է հստակեցնել նաև հրապարակումներ ունենալու բնութագրիչը` խուսափելով երկիմաստ մեկնաբանություն ենթադրող ձևակերպումներից։

Մեկ այլ փոփոխությամբ ուսուցչի վարպետության մակարդակի բնութագրիչը կդիտարկվի միայն լավ և գերազանց մակարդակների դեպքում, քանի որ գործող կարգով, ըստ էության, պահանջվում է միայն վարպետության մակարդակի փաստաթղթերի ներկայացում՝ անկախ նրանից, որ  գնահատականը կարող է լինել վատ կամ ոչ բավարար։

Նախագծի կարևոր նորություններից է գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ մասնագիտական գիտելիքների զարգացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` գործող կարգում ընթացիկ փոփոխությունների կատարումն արդեն հասունացած էր` հաշվի առնելով որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ ի հայտ եկող անհամաձայնությունները:  Սակայն հետագայում՝  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո,  նախատեսվում են տարակարգի շնորհման գործընթացի առավել արմատական փոփոխություններ` մանկավարժական ներուժի զարգացման նպատակով:

Նշենք նաև, որ շահագրգիռ մասնագետներն ու կառույցները իրենց առաջարկները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 10-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular