ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` գրամոֆոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դժվար թե որևէ մեկը վիճարկի, որ այսօր ամենաթանկ արտադրանքը տեղեկատվությունն է: Հին ժամանակներից ի վեր մարդիկ փորձել են այն պահպանել և փոխանցել ապագա սերունդներին: Սկզբում այն հասանելի է եղել միայն բանավոր: Տեղեկատվությունն անցել է բերանացի մեկից մյուսին, բայց տարիների
ընթացքում աղավաղվել է և հասել հաջորդներին մի փոքր այլ ձևով: Դժվար է գերագնահատել գրելու կարևորությունը, այնուամենայնիվ, անցել են տարիներ, մինչև բոլորը հնարավորություն են ստացել սովորել կարդալ և գրել: Լուսանկարչության գյուտը հնարավորություն է տվել պահպանել կյանքի պատկերները: Իսկ ինչպե՞ս են մարդիկ սովորել պահպանել ձայնը կամ նվագը: Դա եղել է շնորհիվ գրամոֆոնի ստեղծման:
 
Գրամոֆոնի նախորդը ֆոնոգրաֆն է, որը հորինել է 1877 թվականին Թոմաս Էդիսոնի կողմից: Դա ինչ-որ ֆանտաստիկ բան է եղել, քանի որ հնարավոր է դարձել այն ինչը նախկինում համարվել է անհնարին՝ ձայնագրել ձայնը և վերարտադրել այն: Քիչ հավանական է, որ Էդիսոնը լիովին պատկերացրել է, թե ինչպես կօգտագործի իր գյուտը: Նա ֆոնոգրաֆի օգտագործումը դիտարկել է որպես կույր մարդկանց գիրք կարդալու մեթոդ, հավատացել է, որ դրանք կարող են փոխարինել ստենոգրաֆներին և անգամ կարող են օգտագործել որպես զարթուցիչ: Բայց այս ամենը ֆոնոգրաֆի օգտագործման նեղ ոլորտներ են: Այնուամենայնիվ, ճակատագիրը այլ կերպ է որոշել: Նոր գյուտը` գրամոֆոնը, որը ստեղծվել է ֆոնոգրաֆի հիման վրա, օգտագործվել է բոլորովին այլ նպատակների համար, մասնավորապես` երաժշտություն լսելու համար: Գերմանացի գյուտարար Էմիլ Բեռլիները կարդացել է ֆրանսիացի գիտնական Չարլզ Կրոի մի հոդված, որը նկարագրել է «պալեոֆոն» սարքը:
 
Ըստ էության, դա եղել է նույն ֆոնոգրաֆը: Կրոն չի կարողացել կյանքի կոչել իր գաղափարը, քանի որ դրա համար նա հովանավորներ չի ունեցել: Եվ ահա 1887 թվականին Բեռլիները աշխարհին է ներկայացրել և արտոնագրել ձայնը ձայնագրելու և վերարտադրելու համար նախատեսված իր նոր սարքը ` գրամոֆոնը: Ֆոնոգրաֆի համեմատությամբ գրամոֆոնը նշանակալի առավելություններ է ունեցել: Բեռլիները կարողացել է վերարտադրության ժամանակ նվազեցնել ձայնի աղավաղումը, ինչպես նաև մեծացնել ձայնագրման ծավալը: Ձայնի բավարար որակը վերարտադրող սարքի գյուտը նպաստել է գրամոֆոնային սկավառակների ստեղծմանը, որն, ըստ էության, ձայնային առաջին կրիչ է: Գրամոֆոնը լայն տարածում է ստացել 1902 թվականին, երբ լույս է տեսել իտալական տենոր Էնրիկո Կարուզոյի տասը երգերով գրամոֆոնային ձայնասկավառակը: Դա հաջողություն էր, ինչպես երգչի, այնպես էլ գրամոֆոնի համար: Լսողները հիացել են այդ ձայնով:
 
Բացի այդ, Բեռլիները զգալի դեր է խաղացել երաժշտական արդյունաբերության ստեղծման գործում: Հենց նա է եկել այն գաղափարին, որ հոնորարներ վճարեն այն երգիչներին և երաժիշտներին, որոնք ձայնագրվում են գրամոֆոնային ձայնասկավառակներում: Գրամոֆոնը զանգվածային գովասանքի է արժանացել: Բոլորն են ցանկացել իրենց տանը ունենալ այդ տեխնոլոգիական հրաշքը: Ձայնասկավառակները ձեռքից ձեռք են անցել: Գրամոֆոններ են արտադրվել յուրաքանչյուր ճաշակի և դրամապանակի համար, սկսած էժան, զանգվածային սպառման համար նախատեսվածներից մինչև մաքուր արծաթից պատրաստված բացառիկ շքեղ սարքեր: Եղել են գրամոֆոններ, որոնց գինը հասել է մինչև մի քանի հազար ռուբլու` այն ժամանակների համար հսկայական գումար: Ժամանակակից մարդու համար դժվար է հասկանալի, թե գրամոֆոնի ստեղծումը ինչպիսի էական նպաստ է ունեցել երաժշտության զարգացման գործում: Այս գյուտի շնորհիվ երաժշտությունը մտել է մարդկանց կյանքի առօրյա: Իհարկե, ներկայումս գրամոֆոնները, ինչպես նաև ձայնասկավառակները ընդամենը հնություններ են, բայց անհնար է թերագնահատել դրանց դերը մարդկության զարգացման գործում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular