ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կոշտ հսկողության տակ է առնում Ղարաբաղի ռուս խաղաղապահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերով իրականացվող գործառույթները: Միևնույն ժամանակ Անկարայի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ պատրաստ են ուժով աջակցել իրենց դաշնակիցներին, իսկ Սիրիայի փորձը հուշում է, որ հակամարտության գոտիներում թուրք զինվորականները հակված չեն հաշվի առնել ռուս գործընկերների շահերը:
 
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն արդեն հայտնել էր, որ կենտրոնում լինելու են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկներ: Բացի դա անհրաժեշտության դեպքում դիտարկումը իրականացվելու է տիեզերքից, ինչպես նաև օգտագործվելու են օդային և ցամաքային հետախուզության այլ տեսակներ: Ռուս-թուրքական կենտրոնը, ըստ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեևի՝ ստեղծվել է քաղաքական նպատակներով, որպեսզի Մոսկվան կարողանա համագործակցել Բաքվի և Անկարայի հետ:
 
«Բայց ակնհայտ է,- նշել է փորձագետը,- որ նման կրկնօրինակման միջոցով Թուրքիան իր ԱԹՍ-ներով վերահսկելու է ոչ միայն հայ բնակչությանը, այլ նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլոր ռուս զինվորականներին»:
 
Հաշվի առնելով այն, որ բացի կենտրոնում ներգրավված ռազմական անձնակազմից (շուրջ 60 զինվոր և սպա), Ադրբեջան են մտցվել նաև թուրքական այլ զորամիավորումներ, ապա դա տագնապեցնող գործոն է: Ավելին, դատելով Թուրքիայի ղեկավարության հայտարարություններից, նրա բանակը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել իր դաշնակցին:Ինչպես հայտնել է, թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, հեռախոսով քննարկելով դիտորդական կենտրոն բացելու անհրաժեշտությունը, շեշտել է, որ Անկարան շարունակելու է պաշտպանել եղբայրական ադրբեջանական ժողովուրդին:
 
«Մենք (Թուրքիա) մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք՝ ելնելով «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքից, և կշարունակենք դա անել», - ասել է Աքարը:
 
Նա հույս է հայտնել, որ Ղարաբաղում դիտորդական կենտրոնը կօգնի ապահովել հրադադարը, խաղաղությունը և կայունությունը: Նման բան Աքարը ասել էր նաև երկու տարի առաջ, երբ Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել էր Սիրիայում ռուս-թուրքական համատեղ դիտարկման գործառույթները: Բայց դա չի ազատել այն կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք բազմաթիվ անգամներ եղել են ռուսական և թուրքական ստորաբաժանումների միջև: Ադրբեջանում տեղակայված դիտարկման կենտրոնի աշխատանքներում ներգրավված թուրքական ստորաբաժանումները կօգտագործեն նաև ԱԹՍ-ներ, և բացառված չէ, որ կօգտագործվեն հետախուզական- հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներ, որոնք վերջին ղարաբաղյան պատերազմում ապացուցել են իրենց մահաբեր էֆեկտիվությունը: Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն, մասնակցելով Ղարաբաղում թուրք-ռուսական կենտրոնի բացման արարողությանը, ասել է, որ կենտրոնի խնդիրները «ներառում են հրադադարի ռեժիմի դիտարկումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի արձանագրումը, կողմերի բողոքների ու խնդիրների դիտարկումը և խախտումների կանխարգելման ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկումը»:
 
«Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու» մասին վերջին արտահայտությունը կարող է նաև դիտվել որպես թուրքերի տեսակետից խնդրահարույց օբյեկտներին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելուտրամադրվածություն:
 
«Եվ հաշվի առնելով Սիրիայում նրանց պահվածքը՝ արդյո՞ք այդ դեպքերում նրանք խորհրդակցելու են ռուսական կողմի հետ, դա մեծ հարց է», - ասել է Գարեևը:
 
Մի շարք փորձագետներ հակված են այն մտքին, որ Թուրքիան Անդրկովկասում վճռական է տրամադրված:
 
«Անկարան շարունակում է օգտագործել «փափուկ ուժ» և սոցիալ-տնտեսական նախագծեր Ղարաբաղի տարածքում իր ազդեցությունն ուժեղացնելու համար», - ասել է ռազմական փորձագետ, պահեստի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը:
 
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը, քննարկելով Աղդամի շրջանում դիտորդական կենտրոն բացելը, խոսել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերականգնողական աշխատանքներին թուրքական ընկերությունների մասնակցության մասին:
 
«Էրդողանի համար կարևոր են այն նախագծերը, որոնք իրականացվելու են Հայաստանի կողմից Ադրբեջանին անցած տարածքներում, օրինակ Սոթքի ոսկու հանքում», - նշել է փորձագետը:
 
Թուրքիայի համար մեկ այլ կարևոր նախագիծ, ըստ Նեթկաչևի, կապված է Անդրկովկասով Կասպից ծով նոր տրանսպորտային ուղիների ստեղծման հետ:
 
«Մոսկվան կանաչ լույս է տվել Անկարային, նա մեծ ազդեցություն ստանա տարածաշրջանում և հետագայում այն կփոխանցի Կենտրոնական Ասիա», - ասել է փորձագետը:
 
Նկատենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմում առկա դաշնակիցների աջակցությամբ, ըստ երևույթին, Հայաստանում ձևավորվում է արտաքին քաղաքականության նոր ուղղվածություն:
 
«ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն սպառնացել է արգելել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը, կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լուծման հարցին Վաշինգտոնի ակտիվ մասնակցությանը, խոստացել է աջակցություն անվտանգության ոլորտում, ինչպես նաև կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ակտիվ գործողություններին», - ասել է Նեթկաչևը:
 
Ավելի վաղ Բլինկենը նաև հայտարարել էր, որ «Կովկասում կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն ներգրավված բոլոր կողմերի, այլ ոչ թե միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը հաշվի առնելով»: Նետկաչևը ուշադրություն է հրավիրում հայաստանյան ԶԼՄ-ներում հակառուսական հռետորաբանության աճի վրա, ինչը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեռ երկու տարի առաջ էր առաջարկել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից: Նետկաչևը հաշվի է առնում նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի այն խոսքերը, որտեղ նա ասում է, որ «պատերազմի արդյունքը կլինի այն, որ Հայաստանը երես կթեքի Ռուսաստանից և կսկսի ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular