ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Թուրքիային մեղադրել Է ՆԱՏՕ-ի միասնականությունը խաթարելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը խաթարում է ՆԱՏՕ-ի միասնականությունը։

Այս մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին, փոխանցում է EADaily-ն։

Նշվում է, որ Սալիվանը Քալընին փոխանցել է «ռուսական C-400 հրթիռային համակարգերի գնման հետ կապված նոր վարչակազմի մտահոգությունը` նշելով, որ դա խարխլում է դաշինքի համախմբվածությունն ու արդյունավետությունը»։

Այնուամենայնիվ, Սալիվանն «ընդգծել է Ջո Բայդենի վարչակազմի՝ ամերիկա-թուրքական կառուցողական կապեր կառուցելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և  տարաձայնություններն արդյունավետ վերահսկելու ցանկությունը»:

Բացի այդ, ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի միջև, ինչպես նաև Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը։

Նշվում է, որ Սալիվանն Էրդողանի պաշտոնական ներկայացուցչին հայտնել է նաև «այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության նկատմամբ» ԱՄՆ-ի կառավարության նվիրածության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular