ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մա՛մ, 15 րոպեից կգամ. մանրամասներ Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում երկակի սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաև Մուշեղ Մուշեղյանը:

Դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահը գտնվում է Շիրակի 13 (Չարբախ) փողոցի ճամփեզրին, որի անմիջապես կողքը բնակելի շենք է. հենց այդ շենքի նկուղային հատվածում դեպքի գեղեցկության սրահ տանող դուռ կա, որը մեր այցելության պահին կնքված էր: Նկատեցինք, որ «Լիա» գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր, սակայն մեր տեղեկություններով, հանցագործություն կատարած անձինք տեսախցիկների հիշողության կրիչները իրենց հետ տարել են: Հենց այս կրիչները կօգնեին իրավապահներին գտնել հանցագործներին, քանի որ այն տեսանկարահանում էր թե’ գեղեկեցկության և թե’ շենքի մուտքը:

Armtimes.com-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ ասաց, որ դեպքից հետո տեսել է վիրավոր տղաներից երկուսին, որոնք դուրս են եկել հենց շենքի նկուղային հատվածից: Բնակչի պատմելով՝ վիրավորները մեքենա են կանգնեցրել և գնացել: «Նրանք այլայլված էին, բայց չտեսա հրազենային վիրավորում ունիեն, թե չէ, քանի որ մութ էր, իրենք ինձ գրեթե մեջքով էին»,- պատմեց նա: Դեպքի այլ հանգամանքներից նա տեղյակ չէր, կրակոցների ձայներ չի լսել, այդ օրերին ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Շենքի մյուս բնակիչները խուսափում էին պատասխանել հարցերին, նրանց մի մասն ասում էր, թե նոր են տեղափոխվել, ոչնչից տեղյակ չեն, մյուսներն էլ ասում էին, թե եվրոպատուհաններ են, հետևաբար կրակոցներ չեն լսել:

Մեզ հաջողվեց պարզել, որ «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է Չարբախցի քրեական հեղինակություն ոմն Գեղամին (Թոփալ Գեղամ մականվամբ): Նա բնակվում է նշված շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին, սակայն, վերջինս տանը չէր, ավելին մեր տեղեկություններով, իրավապահները նրան փնտրում են: Նույն այդ տեղեկություններով երեք տուժածներն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Գեղամի հետ: «Գեղամը ստեղ չի, մենք հրաժարվում ենք խոսել, իր հետ ընդհանրապես չեք կարող խոսել»,- ագրեսիվ կերպով պատասխանեցին նրա հարազատները և փակեցին բնակարանի դուռը:

25-ամյա Գևորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ընտանիքի երրորդ զավակն էր. նա երկու օր առաջ էր նշել ծննդյան տարեդարձը: Սպանված Գևորգի մայրը՝ տիկին Նելլին, մեր զրույցում պատմեց, որ դեպքի օրը տանն էր. «Դուրս եկավ ասեց՝ մամ 15 րոպեից կգամ: Մյուս տուժողներին չեմ ճանաչում…»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular