ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախապես մշակված սցենարով…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես արդեն տեղեկացվել եք, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը, ինչը բավական լուրջ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Չնայած վաղուց էր խոսվում Արցախի՝ ՀՀ կողմից ճանաչման մասին, սակայն իրերի բերումով և միգուցե ոչ ամենևին էլ պատահական ձևով այդ հարցում կոնկրետ տեղաշարժ մենք արձանագրում ենք միայն հիմա, ինչը դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների ծիրից դուրս կատարյալ անհեթեթություն կլիներ:

Առաջինը, որ պետք է ֆիքսենք, այն ուղերձն է, որ Հայաստանը հղում է ողջ աշխարհին. հայ ժողովրդի համբերությունն այլևս սպառվել է, ու եթե աշխարհն ու Բաքուն ցանկանում են, որպեսզի պաշտոնական Հայաստանը գոնե որոշակի ժամանակով առկախված թողնի այս հարցն ու վերջնականապես չփակի բանակցությունների դուռը, հարկավոր է տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն, իսկ Բաքվին էլ հասկանալ տալ, որ ստեղծված իրավիճակում խաղի կանոններ հաստատողը ոչ թե ինքն է, այլ Երևանը. Արցախի ճանաչման պարագայում լիակատար կերպով կվիժեցվի Մինսկի խմբի առաքելությունն, ու Ադրբեջանն ու համաշխարհային հանրությունը կկանգնեն փաստի առաջ՝ առանց հետագա գործողությունների հստակ պլանի:

Սա, թերևս, Հայաստանի մասով: Իսկ որտեղ է Մոսկվան այն ժամանակ, երբ Անդրկովկասում տեղի են ունենում գործընթացներ, որոնց կարևորությունը չի կարող չհասկանալ Ռուսաստանը: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, սակայն վստահ ենք, որ այս ամենում ուղղակիորեն խառն է Մոսկվայի մատը: Ինչպե՞ս և ինչո՞ւ՝ հիմա կփորձենք հասկանալ:

Նախ պետք է գիտակցենք, որ առանց Ռուսաստանի ստվերային ու լռելյայն համաձայնության՝ Երևանը երբեք չէր կարող անել բաներ, որոնք կանխատեսելի չլինեին Ռուսաստանի համար. սա աքսիոմա է, ու իրերի նման ընթացքը միանգամայն կանխատեսելի էր Ռուսաստանի համար:

Ի՞նչ է շահում Ռուսաստանը Հայաստանի կառավարության կողմից ԼՂ ճանաչման մասին նախագծին հավանություն տալով. ստանում է հզորագույն զենք, գործիք՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար: Պետք չէ մոռանալ, որ ղարաբաղյան վերջին էպոպեան ծավալվեց բացառապես Մոսկվայի այն թյուր հաշվարկների պատճառով, որոնց համաձայն՝ ռուսները ակնկալում էին, որ արցախյան հարցում պրոադրբեջանական դիրքորոշում հայտնելու շնորհիվ իրենց կհաջողվի Ալիևին համոզել՝ մոտ ապագայում անդամագրվելու ԵՏՄ-ին, ինչը, բնականաբար, բխում էր Մոսկվայի արմատական շահերից ու տալիս լծակներ՝ աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ բանեցնելու համար:

Սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Ռուսատանում բոլորի համար պարզ դառնա, որ Ադրբեջանը երբեք չի կարող դառնալ ռուսական ազդեցության ներքո գտնվող երկիր, իսկ Ալիևի հետ ավելորդ սիրախաղերը կարող են թանկ նստել Մոսկվայի վրա. այն կկանգնի տարածաշրջանում իր միակ ու իրական դաշնակցին կորցնելու փաստի առաջ, ինչը Ռուսաստանն իրեն զուտ ֆիզիկապես չի կարող թույլ տալ:

Բայց մի՞թե մեծ խաղ սկսելուց առաջ ՌԴ ղեկավարությունը չէր կարող այս ամենը կանխատեսել. իհարկե, կարող էր ու եթե կարող էր ու կանխատեսել էր, ուրեմն՝ ի՞նչ է դուրս գալիս այս ամենի արդյունքում: Դուրս է գալիս այն, որ մենք գործ ունենք նախապես մշակված սցենարի հետ. Մոսկվան վտանգավոր խաղ է սկսել ընդդեմ Ադրբեջանի ու փաստացի նրան կանգնեցրել փաստի առաջ. եթե չանդամակցի ԵՏՄ-ին ու չփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, կարող են տեղի ունենալ Բաքվի կողմից անվերահսկելի ու անկանխատեսելի գործընթացներ, որոնք կործանարար կլինեն ազերիական պետության համար, իսկ այս հարցում ռուսներին անգնահատելի ծառայություն կարող է մատուցել բարեկամ Հայաստանը, որի կողմից ԼՂ ճանաչումը կդառնա այն սկզբնակետը, որից կսկսվի Ադրբեջանի տրոհումը՝ այս անգամ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո. Ադրբեջանը փաստացի հայտնվել է անելանելի աշխարհաքաղաքական իրավիճակում, ինչը, ինչպես կռահում եք, միմիայն կարող է բխել հայկական կողմի շահերից…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular