ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ժուռնալիստների միությունը հորդորում է առաջնորդվել բացառապես օրենքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը  գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ խնդրելով նշել, թե ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրական հիմնավորումներով չի հավատարմագրվել «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանը: Այս մասին ասվում է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«29.01.2021 թվականին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացվել է հարցման պատասխանը, որում նշվում է, որ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման  6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար Ս․ Բադոյանը չի հավատարմագրվել, քանի որ  5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների լուսաբանման ժամանակ չի պահպանել Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հարկ է համարում հիշեցնել, որ Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 22-րդ կետը սահմանում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունները, և այդ կետի կարգավորումները որևէ առնչություն չունեն լրագրողի հավատարմագրումը մերժելու կարգավորումների հետ։

Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Որոշման 22-րդ կետով հնարավոր է մերժել լրագրողի հավատարմագրումը, ապա առնվազն անհասկանալի է, թե 22-րդ կետում թվարկված թվով 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից։

Ըստ Որոշման՝ լրագրողի հավատարմագրման մերժման հիմքերը սպառիչ թվարկված են 16-րդ կետում, որտեղ անգամ անուղղակի հղում չի պարունակվում 22-րդ կետի պահանջներից որևէ մեկին։

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ՝ նույն օրենքով արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հաշվի առնելով «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հետ կապված վերջին միջադեպերը՝ իշխանական պատգամավորների կողմից, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պատգամավորական էթիկայի կանոնները, համաձայն որոնց՝ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular