ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ շահերն է սպասարկելու ռուս-թուրքական կենտրոնը, Հայաստանի թե՞ Արցախի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն

Նիկոլի հրահրած պատերազմի և նրա անփառունակ ավարտից հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային քաղաքականության այնպիսի ծուղակում, որից փրկվելու համար գերջանքեր են անհրաժեշտ: Մեր շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր, որից յուրաքանչյուրն ուղակի կամ անուղակի վերաբերում է մեր երկրի հետագա ճակատագրին:

Փոխարենը, նիկոլիզմով տառապող Հայաստանում, իշխանությունը՝ օգտագործելով ոստիկաններին և օգտվելով բանակային սպայակազմի կրավորական կեցվածքից, համառորեն շարունակում է Հայաստանի և Արցախի ապագան կործանելու իր քաղաքականությունը:

Քաղաքային բակերում և գյուղամիջում, ձմռան արևի թույլ շողերի տակ պարապությունից տաքացող նիկոլական նախկին ընտրազանգվածը, ուղղեղներին "զոռ տալով" և ներքաղաքական բամբասանքների թեմաները շրջանառելով, դեռևս լավ չեն հասկացել, թե ինչպիսի՞ աղետ ու չարիք է բերել իրենց Նիկոլը, հենց իրենց գլխին:

Նիկոլի կոշիկները լիզող պատգամավորները, տարբեր միջազգային և ներքին հարթակներում, աննկարագրելի հիմարություններ դուրս տալով, էշությունների իսկական շքերթի են վերածել Հայաստանի քաղաքական նկարագիրը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ, հունվարի 30-ին, Ակնայի (Աղդամ-Մարզիլլի) մոտակայքում, հանդիսավոր կերպով բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգայի կենտրոնը: Առաջին անգամ ռուս և թուրք զինծառայողները միասին պետք է աշխատեն մեկ կենտրոնում, որի նպատակն է կրակի դադարեցման ռեժիմին հետևելը: Սա նշանակում է, որ Թուրքիան, արդեն պաշտոնապես առաջին հաստատուն քայլն է իրականացրել Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը գրանցելու համար:

Ըստ Թուրքիայի ռազմական փոխնախարար Ղարաօսմանլուի, այս կենտրոնն ամբողջ տարածաշրջանի համար ունենալու է կարևոր ռազմավարական նշանակություն, որտեղ դիտարկվելու և քննարկվելու են տարածաշրջանային կայունության բոլոր խնդիրները: Այսինքն, Նիկոլի անխոջ ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ենթարկված ու այդպես էլ խելքի չեկած հայ ժողովուրդը, իր անվտանգության և տարածաշրջանային շահերը դրել է թուրքական յաթաղանի բարեհաճության տակ: Եվ հիմա թուրքերը պետք է որոշեն, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու ինչի՞ համար հայերը կարող են զորք ունենալ, կամ չունենալ, և ընդհանրապես՝ տեղաշարժվել: Ահա հպարտ քաղաքացու անխելք որոշման ու թուրքական փողերով իրականացված սորոսյան դիվերսիայի հերթական արդյունքը:

Հպարտ հային, ով ուներ ազգային բանակ, անկախ պետականություն, միջազգային հեղինակություն, ձևավորվող տնտեսություն, քաղաքական ինքնուրույն միտք, սեփական շահեր, հոգևոր-մշակութային առանցք՝ կարողացան խաբել: Կարողացան խաբել և ձեռքից վերցնել 5 քաղաքներ, 4 քաղաքատիպ ավաններ և 286 գյուղեր: Հպարտ հային ասեցին, որ դու այսուհետ հպարտ քաղաքացի ես, որի լավագույն հեռանկարը ազատ արտագաղթի մեջ է լինելու:

Արդյունքում, Ակնայի մերձակայքում, ընդամենը երեք ամսում մոտ, 4 հեկտար տարածքի վրա կառուցվեց 65 կեցավայրից բաղկացած մոնիտորինգի համատեղ կենտրոն՝ 60 ռուս և 60 թուրք զինծառայողների համար: Կենտրոնում տեղակայվելու է նաև անօդաչու թռչող սարքերի բազան, որն Արցախի և հարակից օադային տարածքներից իրականացնելու է մշտադիտարկում: Կենտրոնն ունենալու է ռուս և թուրք գեներալների համատեղ համահրամանատարություն, և մշտական կապ Մոսկվայի ու Անկարայի հետ: Իսկ կենտրոնի անվտանգությունն ապահովելու են ադրբեջանական ստորաբաժանումները:

Ինչպես տեսնում եք, Հայաստանը տարածաշրջանում այլևս գոյություն չունի: Ոչ թե պարտվել է դրա համար, այլ որովետև Հայաստանի այսպես կոչված իշխանությունները վերածվել են սովորական պոլի շորի (քաղաքական իմաստով), որն իրեն սպասարկող պետական ու ռազմական ապարատի հետ միասին, հայ ժողովրդի բյուջեից շարունակում է աշխատավարձ ու պարգևավճար ստանալ՝ Հայաստանը քանդելու դիմաց:

Ո՞ւմ շահերն է սպասարկելու ռուս-թուրքական կենտրոնը, Հայաստանի թե՞ Արցախի: Պատասխանը միանշանակ է. քանի դեռ նիկոլիզմը Հայաստանում տեղ ունի, կենտրոնն անտեսելու է և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը:

Արտակ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular