ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի հերթական սարդոստայնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերի համար անսպասելի՝ արցախյան վերջին պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնության ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։ Արծրունը, ինչպես և պետք էր սպասել, փորձել է արդարանալ, մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր արդարանում Շուշին ադրբեջանական ներկայացնող իր հայտարարության առիթով․ Փաշինյանի հանգույն նրա քարոզչամարտիկ Արծրունը կառչել է բառերից՝ հայտարարել է, թե ինքն ասել է ոչ թե՝ «հաղթում ենք», այլ՝ «հաղթելու ենք», և այդպես շարունակ։

Պետք է արձանագրենք, որ Արծրուն Հովհաննիսյանի հայտնության իրական նպատակն այլ էր, նա տողատակում հայտարարել է, թե ինքն ամեն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թե՝ հանրությանը խաբել է ոչ թե Արծրուն Հովհաննիսյանն ու նրա անմիջական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ բանակը, բանակի ղեկավարությունը։ Ըստ էության, պարտությունը բանակի վրա բարդելու փաշինյանական՝ ավելի վաղ ակնարկներով սկսված քաղաքականությունն ավելի առարկայական դրսևորումներ է ստանում։ Հովհաննիսյանի հայտնությանը զուգահեռ՝ ձերբակալվում է բանակին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը, ում հետ մինչև տակավին վերջերս այդքան հաճույքով լուսանկարվում էր Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ սույն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշվին, հայտնի էր վաղուց։ Ինչպես որ հասկանալի էր առանց երկրի ամենաբարձր ղեկավարության գիտության ու մասնակցության՝ հնարավոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դավոյի ձերբակալությունը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա կարող է խոսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարությունից՝ մինչև գերագույն հրամանատար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ վա բանկ և պատերազմի մեղավորությունից մաքրվելու իր նպատակն ավելի բարձր է դասել, քան Դավիթներից որևէ մեկի խոսելու ռիսկը։ Փաստացի, Փաշինյանն այսպիսով սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաև այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում կրած պարտության հարցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ։ Պատասխանատվություն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատվությունը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրությունների ֆարսով։ Ինչ վերաբերում է թիվ մեկ մեղավորին, ապա նրա անունը հայտնի կդառնա մեղավորների նշանակման փաշինյանական գործընթացի ավարտին, երբ ինքը լուծած կլինի սեփական պատասխանատվության հարցը՝ քրեաիրավականը բարդելով բոլոր նրանց վրա, ում ներկայությամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացվում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular