ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը». «Իմ քայլի» պատգամավորը՝ կոնֆերանսի ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:

Կոնֆերանսին, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ, Բեղլոյանը մասնավորապես ասել է.«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետեւ, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:

Խոսելով «ռեւանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ Բեղլոյանն ասել է, որ «Հայաստանը դեմոկրատական երկիր է,որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական»:

«Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը եւ Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռեւանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»,-ասել է Բեղլոյանը:

Ռուս խաղաղապահների մասով Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Կարեւոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի եւ ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ եւս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ինձ շատ են հետաքրքրել դոկտոր Այդինի մեկնաբանությունները: Մենք Թուրքիայից որոշակի կոչեր շատ ենք լսել վստահության վերականգնման մասին, որը 30 տարի բացակայել է: Ես կասեի՝ մեզ շատ բարդ եւ հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Եվ հնարավոր է, որ եթե տարածաշրջանում ուժերի հավասակշռություն լինի, եւ ռազմական գործողություններն այլեւս անհրաժեշտ չլինեն, ապա հավանական է, որ սա երկխոսության համար սկզբնական կետ կդառնա ոչ միայն ժողովուրդների, այլեւ կառավարությունների միջեւ», - մանրամասնել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular