ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական խաբկանք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ուենցող քաղաքական զարգացումների ֆոնին պետք է արձանագրենք մի կարևոր հանգամանք․ իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որևէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։ Նաև այս ֆենոմենը կամ հակաֆենոմենն է ընկած հասարակության ինչ-որ հատվածի կողմից Նիկոլ Փաշինյանի անվերապահ, անբնական ու անբանական աջակցության հիմքում՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կարող է վերաբերել դավաճանությանը կամ հայրենազրկմանը․ մարդկանց այդ տեսակն ու հատվածը Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում է իրեն, իր անձը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ էության, սա, իհարկե, չափազանց ցավալի արձանագրում է, քանի որ վկայում է, որ հասարակության առնվազն այդ հատվածը կրում է այն նույն որակները, որոնք Նիկոլ Փաշինյանին մղել են գնալու ամենաամոթալի քայլերի։

«Մենք բոլորս Նիկոլ ենք»,- այս հոտային բանաձևն է ընկած Նիկոլ Փաշինյանի աջակիցների դրդապատճառներում։ Փաստացի, Փաշինյանին աջակցողների այս խավը նրան պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպանի սեփական անձը, հենց դա է նույնականացումը։ Այս մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հրաժարվելը հավասարազոր է սեփական անձին դավաճանությանը։ Այդ աջակցությունից հրաժարվելու համար այդ տեսակի մարդիկ, որոնք քիչ չեն, պետք է գտնեն նոր անհատի, նոր կուռքի, որի հետ կնույնականացնեն իրենք իրենց։ Նիկոլ Փաշինյանն ինքը գիտակցել ու հասկացել է այս իրողությունը, ու նաև դրա համար է ամենաշատը կրկնում «ժողովրդի իշխանություն» արտահայտությունը․ դրա հասցեատերը հասարակության հենց այն հատվածն է, որը բաղկացած է հազարավոր կամ գուցե տասնյակ-հազարավոր նիկոլներից։

Իրականում մեր նման հասարակություններում այս սինդրոմն ինչ-որ իմաստով օրինաչափ է, այն բխում է մի կողմից՝ ցածր գիտակցությունից, մյուս կողմից՝ պետական ինստիտուտների անկատարությունից, ինչի պատճառով քաղաքացին իրեն նույնացնում է ոչ թե հայրենիքի, պետության, այլ առանձին վերցրած անհատի կամ անհատների հետ։ Ընտրական ցանկացած գործընթացում՝ արտահերթ թե հերթական, այս երևույթը զգալի ազդեցություն է ունենալու։ Ընտրություններում մարդիկ ձայն են տալու նրան, ում անձի հետ իրենք ամենաշատն են իդենտիֆիկացնելու սեփական եսը։ Հավելենք, որ հասարակությանն այս հոգեբանական գերությունից ազատելու համար լրջագույն աշխատանք է պետք։ Պարզամիտ կարգախոսներն այդ խնդիրը ոչ միայն չեն լուծում, այլև ավելի են խորացնում։

«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» և այլ նման կարգի ուղերձները մարդկանց այդ տեսակն ընկալում է՝ որպես սեփական անձին ուղղված մեղադրանք, քանի որ իրեն նույնացնում է այդ մեղադրանքի հասցեատիրոջ հետ։ Արդյունքում՝ որքան ավելի շատ են ընդդիմախոսները պայմանականորեն հայհոյում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրացնում նրա դիրքերը հասարակության այն հատվածի շրջանում, որը քաղաքական նախընտրությունները կառուցում է ոչ թե բանականության, փաստերի ու փաստարկների, այլ իռացիոնալ զգացմունքների վրա։ Հասարակության այդ հատվածը, որը, կրկնում ենք, փոքր հատված չէ, լուրջ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի այն խաբեությանը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։ Մարդկանց դուր է գալիս ապրել այդ խաբկանքով, իսկ այդ մոլորությամբ առաջնորդվողների համար Նիկոլ Փաշինյանին ուղղված ցանկացած խոսք կամ քայլ ուղղված է սեփական անձի՝ սեփական «վարչապետության» դեմ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular