ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կարելի է պայքարել սոցիալական ցանցերից կախվածության դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում շատերը, ըստ հոգեբան եւ գրող Միխայիլ Խորսի, սկսել են ավելի շատ ժամանակ հատկացնել մեսենջերներին, սոցիալական ցանցերին եւ առհասարակ ինտերնետին, հաղորդում է RT-ն:

Որպես կախվածության հիմնական նշան` հոգեբանը նշել է դիսկոմֆորտային վիճակն առանց գաջեթի:

«Եթե մարդը հեռախոսը մի կողմ է դնում եւ փորձում է ինչ-որ գործերով զբաղվել, սակայն անընդհատ ձգտում է նորից այնտեղ մտնել, նշանակում է, որ կախվածություն կա»,- նշել է Խորսը:

Ըստ նրա` այդպիսի կախվածությունից ազատվելու համար անհրաժեշտ է գիտակցել, որ խնդիր կա եւ ճիշտ դիրքորոշում որդեգրել սոցիալական ցանցերի նկատմամբ:

««Ուզում եմ այնտեղ մտնել» դիրքորոշումից անցնել «չեմ ուզում. ուզում եմ սպորտով զբաղվել, աշխատել, հարաբերություններ ունենալ, զարգանալ, սակայն կախվածությունն ինձ այնտեղ է ձգում»»,- ասել է հոգեբանը` հավելելով, որ այդպիսով մարդուն ավելի հեշտ է հաղթահարել կախվածությունը, որը հակասում է դրված նպատակներին:

Խորսը նաեւ խորհուրդ է տվել հետեւել սմարթֆոնում անցկացրած ժամանակին: Կան, օրինակ, հատուկ հավելվածներ, որոնք ցույց են տալիս, թե որքան ժամանակ է մարդն օգտվում այս կամ այն ծրագրից գաջեթում: Նման հավելվածների օգտագործումը թույլ կտա համարժեք գնահատել ժամանակի չափը, որն, օրինակ, անցկացվում է սոցիալական ցանցերում:

Բացի այդ, հոգեբանը օգտատերերին խորհուրդ է տվել վերցնել թուղթը եւ բաժանել այն երկու մասի. մի կողմում գրել այն, ինչ ցանկանում են, իսկ մյուս կողմում` հակառակը` այն, ինչ չեն ուզում: «Այդպես ավելի հեշտ կլինի հասկանալ, որ անդադար սքրոլը սոցիալական ցանցում հեռացում է սեփական նպատակներից»,- ասել է մասնագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular