Փորձագետները պատմել են, թե ուր են գնալու ռուսաստանցիները փետրվարի 23-ից մարտի 8-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpravda.ru-ն գրում է, որ OneTwoTrip տուրիստական ծառայության մասնագետները հարցում են անցկացրել և պարզել, թե որտեղ են հանգստանալու ռուսները փետրվարի 23-ին և մարտի 8-ին:
Ավիատոմսերի ամրագրման տվյալների վերլուծությունից հետո վերլուծաբանները պարզել են, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը ցանկանում է արձակուրդն անցկացնել Մոսկվայում, Սոչիում կամ Սանկտ Պետերբուրգում:
Կալինինգրադը ևս պահանջված է ուղևորությունների համար, քանի որ այնտեղ գնալու համար անհրաժեշտ է ծախսել միջինը 5,7 հազար ռուբլի, Սիմֆերոպոլ կարելի է գնալ 7,4 հազար ռուբլով, Կազան՝ 5,5 հազար ռուբլով, Ստամբուլ՝ 13,6 հազար ռուբլով, Միներալնիե Վոդի՝ 6,3 հազար ռուբլով, Եկատերինբուրգ և Կրասնոդար` 5,6 հազար ռուբլով:
Բացի այդ, արտասահմանյան ուղղությունները ևս պահանջարկ ունեն ռուս զբոսաշրջիկների շրջանում, մասնավորապես պահանջված են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը