ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագայի հանդեպ տոտալ անվստահության ծանր հետևանքները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։ Այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ ժողովրդի վստահությանն արժանանալու համար ձևավորվում են քաղաքական նոր նախաձեռնություններ, ստեղծվում են նոր կուսակցություններ։ Ընդհանուր առմամբ, հասարակության մոտ համատարած հուսահատություն է նկատվում։

Մարդիկ հոգնել են իշխանությունների անընդմեջ արդարացումներից ու ամեն ինչում նախկիններին ուղղված մեղադրանքներից։ Հանրության՝ սևերի ու սպիտակների բաժանման օրակարգը և ատելության գեներացումը գաղջ մթնոլորտ են ստեղծել երկրում, և այս պարագայում դժվար է ակնկալել, թե կարող են կառուցողական գաղափարներ կյանքի կոչվել։ Մեծ հաշվով, քաղաքականությունը վերածվել է պրիմիտիվ երևույթի, իսկ պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա, երբ իրենց բուն գործառույթների իրականացման վրա կենտրոնանալու փոխարեն պետական ինստիտուտները դարձել են փիառի, սոցցանցերում լայվերի ու լայքերի գործիքի։ Իշխանությունների ապաշնորհությունն է պատճառը, որ մարդիկ Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան, քանի որ ինչքան Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, այնքան երկիրը թուլանում է, նորանոր զիջումներ են կատարվում հակառակորդին, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը։

Եվ այս իրավիճակում առավել մեծանում է անորոշությունը, հարցական է դառնում, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Դրա համար էլ քաղաքացիների շրջանում արդեն իսկ նկատելի է զանգվածային կերպով երկիրը լքելու կամ արտագաղթելու ցանկությունը։ Շատերն ուղղակի անհամբեր սպասում են, թե երբ են սահմանները բացվելու, որ հնարավորություն ստանան հեռանալ երկրից։ Եվ ահա, այս առումով ստեղծվել է երկրից հեռանալու առաջին իսկ հնարավորությունը։ Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործի է դրվել պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ու պատահական չէ, որ ներկայումս այնքան մեծ է Ռուսաստան մեկնել ցանկացողների թիվը, որ պահանջարկի ավելացման պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։

Եվ չնայած տոմսերի գների թանկացմանը, մարդիկ շարունակում են հերթ չտալ միմյանց տոմսեր գնելու հարցում։ Ընդ որում, հետաքրքրական է, որ ըստ ավիաընկերությունների կողմից տրամադրվող տվյալների, հիմնականում տոմսերի միակողմանի ամրագրումներ են, այսինքն՝ մարդիկ Հայաստան վերադառնալու ցանկություն չունեն։ Այսպիսով՝ համընդհանուր հուսահատության մթնոլորտը խոստանում է շատ դառը հետևանքներ ունենալ մեր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող պետականության համար, քանի որ արդեն իսկ նկատելի են մեծ արտագաղթի առաջին լուրջ նախադրյալները։ Այս իրավիճակի ելքերից մեկն էլ այն է, որ իշխանության գան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հաստատակամ գործիչներ, ովքեր կկարողանան համազգային նպատակների տանիքի տակ համախմբել հանրությանը և իրենց հետևողական քայլերի արդյունքում վերականգնել հայության հույսն ու հավատն ապագայի նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular