Հայաստանի սահմանին կպած Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ. Վլադիմիր Կոզին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հայաստանի սահմանին կպած Թուրքիայի Կարս քաղաքում այսօր մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները։
Չնայած որ Հայաստանում քննարկումներ չկան, բայց այս զորավարժությունները ենթադրում են հարձակողական զենքերի լայն փորձարկում։
Թուրքերը փորձարկելու են ավիահարվածներ թշնամու օբյեկտներին, դեսանտային օպերացիաների իրականացում։ Այսինքն` թուրքերը զորավարժությունների ընթացքում պարապում են, թե ինչպես հարձակմամբ վերցնել թշնամու տարածքը և օբյեկտները։ Ակնհայտ է, որ այս զորավարժությունները, որոնք իրականացվում են Կարսի պայմանագրի 100 ամյակին` ուղղված են Հայաստանի դեմ։
Զորավարժություններին Հայաստանը պետք է պատասխանի ՌԴ հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով».
ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Կոզին