ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի՝ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը. Միքայել Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։

ՊՆ բարձրաստիճան անձնակազմն ամեն ինչ վաղուց գիտեր՝ ընդ որում շատ ավելի մանրամասն, քան ԱԱԾ բեմականացման մեջ է հաղորդվում։ Զենքի ու զինամթերքի ձեռք բերման խարդախություններից տեղյակ էր նաև հանրությունը, բայց դա չի խանգարում շատերին զարմանքից կլորացած աչքերով հիմա խոսել այդ մասին։

Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում և հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։

Այսօրվա իրավիճակը շատ նման է ԽՍՀՄ Կոմկուսի Կենկոմի 20-րդ համագումարին, երբ 1961-ին «բացահայտեցին» Ստալինի բռնաճնշումները ու մի ամբողջ երկիր ու վերնախավ հանկարծակի «իմացավ», որ եղել են ռեպրեսիաներ, աքսորներ ու գնդակահարություններ։ Ցավոք, զարմանքն անմեղության վահան չէ։ Այնպես որ, որքան էլ «զարմանաք ու զայրանաք», միևնույն է ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից։ Ոչ ոք. ո’չ այսօրվա թատրոնի ռեժիսորները, ո’չ էլ անտեղյակ ձևացող «զարմացածները»։

Հետևաբար, առաջարկում եմ չսևեռվել հետքերը մաքրելուն ուղղված էժանագին շոուների վրա և խոսել կարևոր թեմայից, որը բանակը քանդելու գործոններից էր:

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից բուծել է աներևակայելի քանակի մեդալակիրներ և շքանշանակիրներ, գեներալ-գնդապետներ, Արցախի և Հայաստանի հերոսներ։

Մենք այսօր ունենք ջախջախված բանակ, թշնամուն հանձնված Արցախ, անպաշտպան Սյունիք, մի խոսքով՝ չունենք անվտանգության համակարգ, բայց ունենք նորաթուխ բազմաթիվ հերոսներ ու գեներալներ։

Անշուշտ այս պատերազմում եղել են հերոսներ։ Եղել են մարդիկ, որ ըստ արժանվույնի են պարգևատրվել ու կոչումներ ստացել, բայց պարգևատրվածների թիվը արժանիներից աներևակայելի շատ է։

Այս պատերազմում, ցավոք, ահավոր շատ են նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտքը, չեն պաշտպանել երկիրն արտաքին ու ներքին թշնամուց, բայց պետական դավաճանի արյունոտ ձեռքերից ստանում են բարձր կոչումներ ու շարունակում «ծառայել» իրենց տաքուկ կաբինետներում՝ առանց խղճի որևէ խայթի, որ նաև իրենց պատճառով են զոհվել 5000 տղաները։

Եվ ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում։ Հայրենիքն անընդմեջ կորցնելով, անընդմեջ ձեռք էինք բերում նոր հերոսներ ու գեներալներ։

Որպեսզի ավելի պարզ լինի, ըստ բաց աղբյուրների՝ պատերազմում հաղթած Ադրբեջանը այս ընթացքում գեներալի կոչում է տվել 8 զինվորականի և իսկ ազգային հերոս՝ ընդամենը 3-ի։

Այդ նույն ժամանակ Հայաստանում ու Արցախում պատերազմի ընթացքում և պարտությունից հետո գեներալի կոչում է ստացել կամ կոչման բարձրացման է արժանացել առնվազն 10 զինվորական, Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Հայաստանում՝ 7, Արցախում՝ 14 հոգի։

Սա նորմա՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Իսկ գիտեք ինչո՞ւ է այդպես, որովհետև Նիկոլը այդ ձևով գնում էր բանակի «հավատարմությունը»՝ խառնելով իրար անարժաններին ու արժանիներին, փորձում էր գնել նրանց լռությունը։

Իմ խորին համոզմամբ՝ բանակի բարձրաստիճան սպայակազմը, եթե մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց, իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետև, կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաև նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։

Այս ցանկն ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի և ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:

Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք» ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր ավտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular