ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

Լավրովն ու Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ Բալթիկ ծովի տարածաշրջանում եւ Եվրոպայի հյուսիսում անվտանգության իրավիճակը, Արկտիկայում համագործակցությունը, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական թեմաներ:

Ենթադրվում է, որ կքննարկվեն Ուկրաինայի արեւելքում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման շուրջ ԵԱՀԿ օժանդակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերով Ժնեւի քննարկումներում, նրա գործունեությունը Բալկաններում եւ Կենտրոնական Ասիայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular