ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը՝ տարբեր աշխատատեղերի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Cascade People & Business ՄՌ ծառայություններ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը R-insights Research Company հետազոտական ընկերության հետ համատեղ մշակել են նախագիծ, որի նպատակն է հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը (salary survey)՝ տարբեր աշխատատեղերի համար: Ընտրվելու են կազմակերպությունների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող պաշտոններ/աշխատատեղեր, որոնց վերաբերյալ իրականացվելու է աշխատավարձի ուսումնասիրություն:

 «Մեր իրականությունն էապես փոխվել է, և այս պահի կարևոր խնդիրներից մեկն, ըստ մեզ, ՄՌ համայնքը հասանելի, արագ և միևնույն ժամանակ խորքային գործիքներով ապահովելն է: Հատկապես առանցքային ենք համարում աշխատավարձի ուսումնասիրության նորագույն ստանդարտների ներմուծումը մեր իրականություն: Ըստ այդմ՝ մշակել ենք համատեղ պրոդուկտ՝ միավորելով երկու ընկերությունների փորձագիտական ռեսուրսները:»,- նշել է Cascade People & Business խորհրդատվական ընկերության հիմնադիր և Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Нет описания.

 «Աշխատավարձերի ուսումնասիրության՝ մեր կողմից մշակված մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս համապարփակ կերպով գնահատել պաշտոնների վարձատրությունների բաշխումը շուկայում ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս քիչ ծանրաբեռնել ՄՌ բաժինների պատասխանատուներին՝ պահանջվող տվյալների տրամադրման փուլում: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ ձգտել ենք ձևավորել հետազոտական պրոդուկտ, որը ՄՌ ղեկավարներին հնարավորություն կտա բարձրացնելիրենց որոշումների արդյունավետությունը՝ հիմնվելով շուկայի տվյալների վրա:»,- նշել է R-insights Research Company հետազոտական ընկերության հիմնադիր Դիանա Ղազարյանը։

Нет описания.

 Հետազոտությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով. այսինքն՝ որևէ անվանական տվյալ որևէ տեղում չի հրապարակվելու, բոլոր հավաքագրված տվյալները վերլուծվելու են ընդհանրացված տարբերակով:

 Հետազոտությունը նպատակունի ներառել հայաստանյան շուկայի 100-ից ավելի ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ շուկայի համապարփակ պատկեր: Մշակված մոտեցումը միտված է ապահովել արագություն՝ հնարավորինս պարզեցված հարցաթերթի շնորհիվ, և ճկունություն: Արդյունքում պատրաստվելու է համընդգրկուն վերլուծական հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնի համար, որն ամփոփելու է աշխատավարձի հարցման ամբողջացված արդյունքներն ըստ տարբեր չափանիշների (ոլորտ, կազմակերպության չափ, աշխատանքային նկարագրի բովանդակություն և այլն):

 Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում՝ համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ուն իշուրջ 70-ից ավել անդամ՝ ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

 R-insights հետազոտական ընկերությունն  (https://www.r-insights.am) առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝ Արմինե Դանիելյան

[email protected]

094 58 46 96

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular