Ծանոթ ու միաժամանակ անհայտ` բրինձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրնձի մշակումը առաջին անգամ սկսվել են իրականացնել դեռ հին ժամանակներում: Որոշ գիտնականների կարծիքով` Չինաստանը պետք է համարել այդ բույսի հայրենիքը: Մեկ այլ վարկածի համաձայն այն առաջինը մշակել են Արևելյան Հնդկաստանում: Բայց շատ հավանական է, որ գյուղատնտեսության արշալույսին Հնդկաստանում, Չինաստանում և Հնդկաչինում միաժամանակ են սկսել բրնձ աճեցնել: Այնուամենայնիվ ով էլ լինի առաջինը փաստ է այն, որ դեռ յոթ հազար տարի առաջ բրինձը արդեն մշակվել է որպես հացահատիկային մշակաբույս ողջ Հարավարևելյան Ասիայում: Վայրի բրինձը ամենուր աճում է ճահճոտ գետերի ափերին սկսած ժամանակակից Բիրմայից մինչև Չինաստանի Յանցզի գետի ավազան ընկած տարածքում: Ատամնավոր քարե դանակների օգնությամբ հին մարդիկ կտրել են բույսի ցողունը և փայտերով յուրաքանչյուր վայրի հասկից կորզել մի քանի հատիկներ: Ժամանակի ընթացքում նրանք սովորել են ավելացնել բրնձի բերքը՝ բույսերը աճեցնելով հատուկ պատրաստված հողերում: Սկզբում դա եղել է շատ աշխատատար և քրտնաջան աշխատանք. յուրաքանչյուր սածիլ նախ պետք է փորել-հանել առանց արմատները վնասելու, իսկ հետո ցանել նոր հողում և անընդհատ ջրել մինչև բրնձի հասունացումը: Բայց ժամանակի հետ այդ ամբողջ գործընթացը ավելի է հեշտացել: Մոտ 2,5 հազար տարի առաջ բրինձը, որը հին հույն գիտնական Ստրաբոնի «Աշխարհագրության» աշխատության մեջ կոչվում էր «մարգարիտ հատիկ» հասել է Կենտրոնական Ասիա, Պարսկաստան, Միջագետք և Սիրիա:
Մեր թվարկության 7-8-րդ դարերում արաբ նվաճողները գյուղատնտեսական այդ մշակաբույսը հասցրել են Իսպանիա և Իտալիա, որտեղից էլ այն մտել է Բալկաններ արդեն 15-րդ դարի կեսերին, և որից հետո միայն մեր ժամանակներում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հարավային Ֆրանսիա և Հունգարիա: 15-16-րդ դարերի աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում եվրոպացի նավաստիները բրինձը տարել են Ամերիկա, որտեղ առաջին անգամ այն ցանել են 1685 թվականին Հարավային Կարոլինայում, հետո բրնձի արտադրության առաջատար նահանգ է դարձել Հյուսիսային Ամերիկայի Լուիզիանա նահանգը, որտեղից էլ այդ մշակաբույսը տարածվել է Տեխասի և Արկանզասի դաշտերում: Միջնադարում բրինձը հասել է նաև Ռուսաստան, որտեղ մինչև 19-րդ դարը, ռուսերեն լեզվով այն հայտնի է եղել Սարացինյան հատիկ կամ Սարացինյան ցորեն անվանմամբ: «Հացահատիկային» երկրներում բրինձը սովորաբար ասոցացվում է սպիտակ գույնի հետ: Մինչդեռ այն լինում է նաև սև, մանուշակագույն, շագանակագույն, դեղին և զանազան այլ գույների: Ավելին, բրինձը երբեմն միտումնավոր են «ներկում»: Օրինակ Չինաստանում դա արվում է հենց արմատից. այն ցանում են հատուկ որոշակի բորբոսասնկերով հարուստ հողերում, որոնք էլ առաջացնում են բրնձի հատիկների ինտենսիվ կարմիր գունավորում: Դրանից հետո այդ բրինձը չորացնում են, աղում և օգտագործում տարբեր ուտեստներ, առաջին հերթին ձկնային ուտեստները գունավորելու համար: Վիետնամում, կարմիրից բացի, տարածված է սև բրինձը, որը համարվում է «արյունը սնուցող երկարակեցության հատիկ»:
Բրինձը ցորենից հետո աշխարհում երկրորդ հացահատիկային մշակաբույսն է արտերի և համաշխարհային արտադրության ծավալների առումով: Եվ չնայած այն այժմ մշակվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում, սակայն Արևելյան, Հարավարևելյան և Հարավային Ասիան շարունակում են մնալ բրնձի աճեցման հիմնական կենտրոններ։ Իսկ այդ երկրների բնակիչների համար բրինձը հիմնական կերակուրն է, բազում ուտեստների պատրաստման հիմքը և արտահանման հիմնական ապրանքներից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը