ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմենիա» ավիաընկերությունը ավիատոմսերի անվճար փոփոխություն կկատարի միայն այսօր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Այսօր լարված իրավիճակ էր «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում մեկնել ՌԴ. խնդիրներ էին առաջացել կորոնավիրուսի թեստի պատասխանի կոդի հետ կապված։ Տեղի ունեցածը սաստիկ զայրացրել էր մարդկանց։

Նրանց մոտեցավ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ խաչատրյանը և հայտարարեց, որ նրանք կարող են մոտենալ «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, և անվճար փոփոխություն կկատարվի:

Նրա խոսքով՝ այն լաբորատորիան, որտեղ քաղաքացիները թեստավորվել են, պիտի զգուշացներ, որ ճանապարհորդելու համար իր թեստը համապատասխան ծրագրում չկա:

«Դուք գնացել եք, թեստը հանձնել եք, որը ծրագիրը չի ընդունում: Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց քանի որ շատ եք ու խնդիր կա, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա միայն առաջին չվերթի համար, որպեսզի դուք որևէ ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղևորների միայն 7-8 տոկոսն է իրազեկված եղել, ուստի նրանց թեստերը համապատասխանել են չափանիշներին ու նրանք մեկնել են, իսկ 93 տոկոսը իրազեկված չեն եղել ու չեն մեկնել:

Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` մյուս ուղևորներին զգուշացնում է, որ սա նախադեպ է, և միայն այս չվերթի համար անվճար կփոխեն տոմսերը։

«Խնդրում եմ սովորություն չսարքել և չփորձել պահանջել ավիաընկերությունից անվճար տոմսի փոփոխություն և հետո զայրանալ, թե ինչի չկարողացան մեկնել»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով տոմսերի գներին և այն շահարումներին, որ դրանք թանկացել են, փոխտնօրենը շեշտեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը մեծ է, իսկ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթեր են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular