ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան. Քկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և իրացման շղթան: 

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին օժանդակել  է արտերկրում բնակվող 36-ամյա իր ծանոթին՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «Ափիոն», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն:

Մասնավորապես՝  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 36-ամյա տղամարդը, ունենալով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու իրական հնարավորություն, նպատակադրվել է Երևան քաղաքում բնակվող իր ծանոթի օժանդակությամբ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես ստանալով Երևանի 46-ամյա բնակչի համաձայնությունը, հավաքագրել է վերջինիս:

2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, 46-ամյա տղամարդը Սյունիքի մարզում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը  հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի  թմրամիջոցների այլ խմբաքանակներ ևս, մասնավորապես՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ «Մեթամֆետամին», 751 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, մեկ այլ խուզարկությամբ էլ՝ 2888 գրամ «Ափիոն», ևս մեկ խուզարկությամբ էլ՝ 110 գրամ ացետիլացված «Ափիոն»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular