ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ ԱրշակյանՄեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները. ի՞նչ է առաջարկում Հակոբ Արշակյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ամենահարուստ ընկերություններն այսօր այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ տիեզերք արբանյակներ ուղարկող, գիտությամբ, ֆիզիկայով ու աստղաֆիզիկայով զբաղվող, ինչպես նաև` մարդկանց սոցիալական շփումների տեխնոլոգիաներ տրամադրող ընկերությունները։

Այս կարծիքն այսօր ԱԺ–ի «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Աշխարհում նավթագազային ու ֆինանսական առաջընթացին եկել է փոխարինելու գիտատեխնիկական և բարձրտեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանը։ Տարբեր գնահատականներով`21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում աշխարհում տեղի ունեցած գիտատեխնիկական ամբողջ առաջընթացին»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ այս փոփոխությունները հանգեցնում են նաև անվտանգության համակարգերի կտրուկ փոփոխությունների։ Իսկ դա չտեսնելն ու դրան չհետևելը, Արշակյանի դիտարկմամբ, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

Նման իրավիճակից խուսափելու համար նախարարն անհրաժեշտ է համարում առաջնահերթությունների վերանայումը։

«Հայաստանն աշխարհի այն ոչ բազմաթիվ երկրներից է, որն ունի Գիտությունների ազգային ակադեմիա։ Իմ կարծիքով` ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ, գիտական զարգացումը։ Տարբեր ուղղություններով` սկսած մաթեմատիկայից, ֆիզիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից, գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա»,– ասաց Արշակյանը` անհրաժեշտ համարելով ԳԱԱ–ի կարողություններն ավելացնելը։

Ինչ վերաբերում է հայագիտական, լեզվական, մշակութային անվտանգությանը, նախարար Արշակյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է բավական ագրեսիվ միջավայրում, երբ մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները, պատմական ու մշակութային լեզվագիտական փաստերը։ Ընդ որում, դա անում են կազմակերպված , իստիտուցիոնալ` միջազգային հանրությանը ներառելով։ Այս ամենի ծանր հետևանքներից խուսափելու համար նշված գիտական ուղղություններով, նախարարի համոզմամբ, ևս կարիք կա լայնածավալ աշխատանք կատարելու։

Խոսելով ռազմական արդյունաբերության մասին` Արշակյանն արձանագրեց, որ վերջին 2 տարում այս ոլորտի բյուջետային հատկացումները 2 անգամ ավելացել են։ Իսկ դրամաշնորհներն ու այլ ֆինանսական միջոցները հաշվելու դեպքում ոլորտի ֆինանսավորումը, նախարարի հաշվարկով, աճել է շուրջ 4 անգամ։

«Հատկապես` ռադիոինժեներության, ծրագրային, ալգորիթմական սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթմների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղությամբ»,– ասաց նա։

Արշակյանը հայտնեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արհեստական բանականության կիրառման, կիբերանվտանգության ուղղություններով։

Եվ, այդուհանդերձ, հայ ինժեների ու գյուտարարի մտավոր ներուժը կասկածի տակ չդնելով հանդերձ` նախարարը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել, քանի որ այդ սպասումների չիրականացումը հասարակության մեջ նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular