ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա դա անհնար է»․ Դմիտրի Մեդվեդևը՝ Արցախի կարգավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը դեռ լուծված չէ, ավելի լավ է թողնել հետոյի համար, ոչ թե քննարկել հիմա։ Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Իմ կարծիքով` այսօր բոլորի համար լիովին ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրոք որոշված չէ, բայց հիմա այն չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում։ Հիմա հնարավոր չէ անել դա։ Առավել ևս, որ կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում են բանավեճեր ընթանում»,-ասել է նա ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Մեդվեդևը նշել է, որ ժամանակին հսկայական ժամանակ է ծախսել երկխոսության գործընկերների հետ այդ հարցը քննարկելու համար:

«Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի էլ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, բոլոր մոռանում են, բայց դա հենց այդպես է։ Ուստի կագրավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել ապագա ժամանակահատվածին»,-նշել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքն անվանել է ոսկերչական։

«Ընդ որում՝ դա նրբագույն աշխատանք էր, ես մի օր հետևել եմ այդ աշխատանքին։ Վլադիմիր Վադիմիրովիչը ժամերով բանավեճերի մեջ էր այդ հակամարտության մասնակիցների միջև։ Եթե նրա աշխատանքը չլիներ, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող է շարունակվել մինչև օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»,-ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ թեժ փուլը դադարեցվել է, իրավիճակն ընդհանուր առմամբ հանդարտվել է, և դա ամենակարևորն է։

«Մարդիկ չեն զոհվում և զարգացման հնարավորություններ կան։ Հունվարի 11-ին երեք երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում և նշել իրավիճակի հետագա տնտեսական առողջացման ուղիները։ Դա նույնպես շատ կարևոր է, չէ՞ որ մարդկանց համար այն ավերածությունները, որոնց մեջ նրանք ապրում են, որոնց մեջ հայտնվել են այս ռազմական գործողությունների հետևանքով, ամենացավալին են, իհարկե, բացի զոհերից»,- նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular