Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, հիմա ասում են՝ չեք կարող թռչել․ բա մեր գումարն ո՞վ է հետ տալու․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷս ինչ ղեկավարություն է, տոմսն առել ենք, մուծել ենք, եկել ենք, ասում են՝ թռիչք չկա, բա մեր գումարն ո՞վ է հետ տալու։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ։ Այսօր որոշակի խնդիրներ են առաջացել թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։
«Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»,-նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ լավ օրից չէ, որ դուրս են գալիս, վատ ապրելու պատճառով են դուրս գալիս։ «Թող այնպիսի պետություն ստեղծեն, այնպիսի ղեկավարություն լինի, որ ժողովուրդը մնա, պահի, ոչ թե գնա ուրիշ երկիր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։