ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող հանձնողին էլ չե՞նք հանձնում հողին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ մի մեծ փուչիկ էր փչվում, թե ով ազատագրած տարածքներից մի թիզ հանձնեց թշնամուն, ապա նրան Երևանում շատ արագ հողին կհանձնենք։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ կա՝ 7 շրջանների վերադարձի մասին բացահայտ միայն խոսում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ասում էր, որ մենք պիտի վերադարձնենք այդ շրջանները, հակառակ դեպքում վաղ թե ուշ մեզանից դա վերցնելու են սանկցիաներով։ Նույնիսկ հարցազրույցներից մեկում Տեր-Պետրոսյանը արեց իր հայտնի արտահայտություններից մեկը. «Մի տվեք։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու»։ Ի դեպ, 1998թ.-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց Արցախի հարցում զիջողականության պատճառով ուժային ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Հետագայում ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը հրապարակային չեն խոսել տարածքների վերադարձի մասին, եթե նույնիսկ խոսվել է փոխզիջումների մասին, ապա ասելիքը եղել է աղքատիկ։ Ամեն դեպքում 1994թ.-ից ի վեր Հայաստանն ու Արցախը միասին կարողացան պահել խաղաղությունը, ավելին՝ կառուցել և զարգացնել Արցախը։ Թե ինչ ձևով էր դա արվում, մեծ հաշվով, երկրորդական նշանակություն ունի, կարևորն, ինչպես ասում են, արդյունքն է։

Հայտնի խոսք կա՝ պատերազմ սկսվում է այն ժամանակ, երբ չկա դիվանագիտություն։ 2018թ.-ին զավթելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշիննյանը հայտարարեց, թե ինքը իրավունք չունի բանակցելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ Արցախի բնակիչները չեն ընտրել իրեն, հետո ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե ինչ ուզում են, այն էլ բանակցում են։ Ասեց նաև, որ նա բանակցությունները շարունակել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ սեփական զրոյական կետից։ Հետո հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ» դիվանագիտական առումով անհասկանալի ու ոչ մի տեղ տանող պոպուլիստական արտահայտությունը ու այսպես շարունակ։ Դեռևս 2018թ.-ի վերջերից արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլը բանակցությունները տանում է փակուղի և որ պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է։ Այդ ամենին զուգահեռ սկսվել էր բանակի կազմաքանդում՝ քրեական գործեր, ձերբակալություններ, անհիմն, շինծու մեղադրանքներ բանակի գեներալների և բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ Թշնամին, իհարկե, չէր կարող այս ամենը չնկատել։ Ինչև, մնացածը գիտեք՝ 44 օր հաղթում էինք, բայց 45-րդ օրը Նիկոլը կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց։ Մենք կորցրեցինք Արցախի տարածքի մեծ մասը, տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ ունեցանք, թշնամին Հայաստանի սուվերեն տարածքից նույնպես տարածքներ վերցրեց առանց դիմադրության, GPS-ով։

Չենք մոռացել Շուռնուխը, Որոտանը, Սոթքի հանքավայրը, Գորիս Կապան ավտոճանապարհի 21 կմ-ը։ Հիմա հարցս՝ ինչո՞ւ է մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը նստած վարչապետի աթոռին։ Ինչո՞ւ հող հանձնողը, երկիրը պարտության տարած մարդը մինչև հիմա ոչ միայն պատասխան չի տվել, այլև պատրաստվում է նոր ընտրություններ անցկացնելու և այդ ընտրություններում հաղթելու մասին։ Սա ի՞նչ է՝ ազգային խայտառակությո՞ւն, ազգի դիմադրողականության բացակայությո՞ւն, ծա՞ղր ժողովրդի հանդեպ, ի՞նչ։ Փաստորեն մեր հասարակությունում փչվել էր հերթական փուչիկը՝ թե բա հող հանձնողին կհանձնենք հողին։ Չէ մի չէ։ Հող հանձնողը նույնիսկ մենակ չի, սատարողներ ունի, այն էլ ոչ քիչ։ Կրկնում եմ անհերքելի ճշմարտությունը՝ քանի կա նիկոլիզմը, կլինի Նիկոլը։ Իսկ նիկոլիզմը մեր երկրում դեռ կա, ավելին՝ դեռ պայքարում ու ոչնչացնում է ցանկացած առողջ ու ազգային բան։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular