ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորսիցս Աստծո հրաշքով միայն ես ողջ մնացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում է կենտրոնացված երկրի գիտական ներուժի մեծ մասը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը ԳԱԱ համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է, որտեղ իրականացվում է մագիստրոսական և ասպիրանտական  կրթություն։ Կենտրոնի ուսանողները մշտապես համալրել են երկրի կադրային դարբնոցը՝ աչքի ընկնելով իրենց մարդկային և մասնագիտական որակներով։ 

Արցախյան պատերազմը անտարբեր չէր կարող թողնել Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին. նրանցից շատերը ակտիվ մասնակցություն ունեցան մարտական գործողություններին։ Կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժինը զրուցել է առաջնագծում կռված հերոս ուսանողներից երկուսի՝ Մանուել Մանուկյանի և Էդուարդ Մանուկյանի հետ: 

Մանուել Մանուկյանը ծանր վիրավորվել էր երկու ձեռքից և աջ ոտքից: Սիսական ջոկատի և առաջնագծի քաջ տղաներին հոջողվել էր նրան դուրս բերել դիրքից: 

- Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մասին, 6 ընկերներով երեկոյան ժամը 18-ին մեքենայով շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին Հադրութի զորամասում էինք, որտեղ ծառայել եմ 2014-2016 թթ., մասնակցել Ապրիլյան պատերազմին: Մենք պարտավոր էին լինել պատերազմի դաշտում, որովհետև մեր եղբայրները, մեր 18 տարեկան անմեղ տղերքը այնտեղ էին, պարտավոր էինք նրանց օգնության հասնել: Տղաների մարտական  ոգին շատ բարձր էր, շատ հզոր էին և վստահ իրենց գործողություններում: Նրանք ոչնչի մասին չէին մտածում, անհամբեր սպասում էին հաջորդ տանկի հայտնվելուն, որ խոցեն: Շատ մեծ ոգևորությամբ և համարձակորեն կռվում էին, անում անհնարինը,- պատմում է Մանուելը: 

Նրա ոգևորությունը կրկնապատկվեց, երբ տեսավ, թե ինչպիսի տղերքի կողքին է կանգնած, և ինչ սխրագործությունների են ընդունակ նրանք: 

- Ամենից շատ մտածում էինք հակառակորդին ոչնչացնելու, նոր տանկեր խոցելու մասին: Մտածում էինք մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց մասին, մեր ծնողների, ընտանիքների, ընկերուհիների և ամենակարևորը՝ մեր սուրբ հայրենիքի մասին: Մենք ամեն բան անում էինք, որ հաղթենք և ոչ մի քայլ չզիջենք թշնամուն: 

Մանուելը թախիծով է հիշում զոհված ընկերներին.

- Երբեք չեմ մոռանա 4 տանկ խոցած մեր ընկեր Մուշին, որի անվրեպ զարկերից ոչնչանում էին թշնամու տանկերը: Ցավոք, Մուշը, Արտակը և Վանը հերոսաբար զոհվեցին հենց կողքիս՝ իրարից կես մետր հեռավորության վրա: Չորսիցս Աստծո հրաշքով  միայն ես ողջ մնացի: Թշնամու տանկերի հակագրոհն էին պատրաստվում կանգնեցնել, երբ ընկան ընկերներս: Երևի Աստված ինձ փրկեց, որ պատմեմ հերոսների մասին և միշտ վառ պահեմ նրանց հիշատակը:

Էդուարդը պատմում է, թե ինչպես ինքն ու մեծ եղբայրը դեմ կանգնեցին ընտանիքի անդամներին, որոնք արդեն խուճապի մեջ էին ընկել, և կռվի ամենաթեժ օրերին  որոշեցին գնալ և իրենց պարտքը տալ հայրենիքին: Իրենց ոչ ոք կանգնեցնել չկարողացավ: 

- Նոր էինք գնացել. 2-րդ կամ 3-րդ օրն էր: Ջոկատով էինք: Մեզ հետ 5 տղաներ կային, որոնք պատերազմի մասնակցության փորձ ունեին, թեպետ դեռ 30 տարեկան էլ չկային: Մի տղա կար մեզ հետ («գիժ» էինք նրան ասում), շատ համարձակ էր: Խրամատներում էինք, երբ լսեցինք՝ ԱԹՍ-ների ձայները գնալով մոտենում են: Մեզ զգուշացրել էին ձայն լսելիս թաքնվել: Հանկարծ նկատեցինք, որ Գիժը դուրս է գալիս խրամատից, փորձում գտնել ԱԹՍ-ն, որ խոցի: Հասցրին կողքի դիրքից գոռալ, որ դա հայկական սարք է: Գիժը շատ դժգոհ հետ վերադարձավ, իսկ երբ հարցրինք՝ ինչու դուրս եկավ, չէ՞ որ ասել էին թաքնվել, պատասխանեց, որ ուզում էր մոտիկից տեսնել: Տղաների մարտական ոգին իսկապես բարձր էր: Բոլորն էլ գիտակցում էին՝ ուր են եկել, ինչի համար, և որ ավելի հավանական է, որ հետ չեն գնա: Տղերքը բոլորն էլ մինչև վերջ կանգնած մնացին իրենց դիրքերում,- պատմում է Էդուարդը: 

Լիահույս է, որ բոլորը կսկսեն ավելի լուրջ վերաբերվել թշնամուն, չթերագնահատել նրա ուժը, որ մեր միջից կվերանա դավաճան տեսակը, որի պատճառով այսօր կորցրինք Արցախի մեծ մասը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular