Բայդենի հետ զրույցից հետո Պուտինը փակել է Մոսկվայի կենտրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի կենտրոնը երեկվանից փակ է, այսօր առավոտից փակվել է կենտրոնի մետրոյի կայարանները։ Իշխանությունները զգուշանում են ի պաշտպանություն Նավալնիի բողոքի հնարավոր ակցիաներից, որոնք մեկ շաբաթ առաջ տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Պուտինը մեկ շաբաթ հեռախոսազրույց էր խնդրում Բայդենից, որն ի վերջո տեղի ունեցավ երկու օր առաջ։ Չնայած Կրեմլի հաղորդագրության մեջ մանրամասներ նշված չէին, Սպիտակ տան հաղորդագրությունը պարունակում էր բոլոր այն պահանջները, որոնք Բայդենը դրել էր Պուտինի առաջ։ Մասնավորապես Բայդենը իր մտահոգություններն է հայտնել SolarWinds ծրագրային ապահովման վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին, որոնց թիկունքում է Ռուսաստանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ ռուսները պարգևատրում են առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին սպանելու համար: Բացի այդ, Կապիտոլիումի վրա հայտնի գրոհի մեջ ԱՄՆ-ում ֆիքսել են նաեւ Մոսկվայի մասնակցությունը։
Զրույցից հետո Մոսկվան անմիջապես վավերացրել է ՍՆՎ-3 պայմանագիրը, հակառակ դեպքում Ռուսաստանը պարզապես չէր դիմանա սպառազինության նոր մրցավազքին, որքան էլ Պուտինը հայտնի «մուլտֆիլմերում» ցուցադրում էր գերհրթիռներ։ Միեւնույն ժամանակ, Բայդենի կոշտ դիրքորոշման պատճառով Պուտինը գնացել է ներքին լուրջ սահմանափակումների ու կոշտացումների, ձերբակալելով հազարավոր ցուցարարների եւ սպառնալով անջատել սոցցանցերը։ Փորձագետները նշում են, որ վարչակարգի քայլերը համարժեք չեն բողոքի ելույթների ծավալներին, եւ դրանք հակառակ էֆեկտ են ունենում։ Բայց Կրեմլի ԿԳԲ-ական վերնախավն այլ մեթոդների պարզապես ունակ չէ։