ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հազարավոր հայեր ասում են. Կարին Տոնոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վահան Բադասյանի ձերբակալումը նրա հաղթանակն է իրականում. ուրեմն շատ էր վախենալու, սա ձեռագիր է. փակել ամեն ինչ, ինչը իրենց ծախու տեսակի և նպատակների համար վտանգավոր է. օրինակ՝ պատահակա՞ն էր, արդյոք, որ իշխանության գալուց հետո առաջինը փակվեց «Հայ ասպետ» հայակերտ նախագիծը, իհարկե՝ ոչ, իրենք եկել էին ազգը հասարակություն դարձնելու, մենք հակառակն էինք անում. ուրեմն վախենալու էինք:

Իրականում Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են, բայց նրանք չեն ձերբակալվում, որովհետև նրանք Վահան Բադասյան չեն: Իսկ ո՞վ է Վահան Բադասյանը, ինչո՞վ է այդքան վտանգավոր: Պատմեմ, թե ինչպես ենք ծանոթացել նրա հետ: 2016թ. ապրիլն էր, ինչպես շատ հայեր, մենք էլ «Հայ ասպետով» հավաքեցինք բազմապիսի օգնություն՝ ճակատի համար և հասանք Հադրութ. ես, մեր ընկեր Սամվելն ու որդիս՝ Մենուան: Ուզում էինք օգնությունը հասցնել հենց Լելե թեփե կոչված բարձունքի համար կռված տղերքին: Երկար չեմ գրի, ընդամենը կասեմ, որ երբ հասանք կառուցվող նոր «առաջնագիծը» տեսանք, որ պետության գործառույթն իր վրա էր վերցրել Բադասյանը՝ իր սեփական ողջ գյուղտեխնիկան տրամադրելով նոր դիրքեր կառուցելուն: Երբ դիրքերից վերադարձանք, ամբողջ գիշեր հյուրընկալվեցինք նրա տանը, որը յուրօրինակ ժողովրդական շտաբի էր վերածվել. ամեն րոպե ներս էին մտնում կամավոր դարձած հադրութցիներն ու տանում ամեն ինչ, ինչը պետք էր ճակատի համար. բայց ինձ ամենաշատը ապշեցրեց նրա կնոջ կերպարը, որը անտրտունջ ու անդադար սեղանն էր թարմացնում մտնող «ֆիդայինների» համար և մայրաբար ծածկում անգամ հատակին գցած անկողիններում մի քանի ժամով քնած աշխարհազորայիններին: Հիմա Բադասյանը կորցրել է իր այդ ամենահյուրանոց- տունը, իր ձեռնարկատիրական օբյեկտներն ու ՀԱՅՐԵՆԻՔԸ և ՈՒԶՈՒՄ ԵՔ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԱՍԻ՞, ԲԱ, Ի՞ՆՉ ԱՆԻ ...
Չէ՛, վախկոտներ, ձեր գերագույն վախկոտի հետ դուք չեք հասկանա՝ ինչ է հայրենիք-մարդը, չեք հասկանա, որ հայրենիքը բանտարկել չի լինում, որ նրանք անգամ ճաղերի հետևում իրենց հոգում են կրում Հայրենիքն ու Ազատությունը և դուք նրանց երբեք, երբեք չեք կարող բանտարկել...:
Չէ՛, դուք սա չեք հասկանա, որովհետև ձեզ առաջնորդում է կենդանական վախը, վախը հայի հոգում ծավալվող չբանտարկվող, չմորթվող, չցեղասպանվող հայրենիքի անսահմանության նկատմամբ:
Ուրեմն՝ անհապաղ ազատել Վահան Բադասյանին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular