ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյբուքյան գրառում է արել, որում ասվում է․

2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար:

2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68 տոկոսը՝ 

- ՀՀ պետական պարտքն աճել է աննախադեպ՝ դրամային արտահայտությամբ 21,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 15,8 տոկոսով,սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթե զրոյական աճ, 

- Ավելին՝ իրենց դավաճանական իշխանությունը և երկրին վրա հասնող հումանիտար աղետը հնարավորինս ձգելու, թոշակ, անապահովության նպաստ, պետական հատվածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի ավելացմանը, 

- 2021թ. հունվարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը և իրական գնորդներին),

- Փաստորեն՝ այս իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիարդ ԱՄՆ դոլարով և դարձավ 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,

- Իսկ ՀՀ արտաքին պարտքը արդեն դարձավ 6,755 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարքի ճգնաժամի շեմին:

Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները:

Մի խոսքով այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ազգային աղետից զատ ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս՝ իր բոլոր հետևանքներով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular