ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 31

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խուճապի մի մատնվեք: Ինչ-ինչ խնդիրներ այսօր կարող են ծագել, բայց դուք արագ ելք կգտնեք դժվարին իրավիճակից, կլուծեք բարդ խնդիրն ու հաջողության կհասնեք մի գործում, որի վրա մյուսները խաչ են քաշել: Ո՛չ անհաջողությունները, ո՛չ ճանապարհին խոչընդոտները չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Դուք կտեսնեք նպատակն ու կգնաք դեպի այն՝ չնկատելով խոչընդոտները: Շուտով ձեզ կհետևեն ավելի քիչ վճռական մարդիկ: Նրանք հրաշալի օգնականներ կլինեն:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դուք հրաշալի կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի: Կկարողանաք ավարտին հասցնել սկսածը, իսկ հետո իրագործել նոր մտահղացումները: Ստիպված կլինեք գլուխ հանել առանց համախոհների օգնության, բայց ձեզ շատ դուր կգա ինքնուրույն գործելը, զրույցների ու դատարկ վեճերի վրա ժամանակ չվատնելը: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն, բայց բանը միայն դա չէ: Դուք դուր կգաք շրջապատողներին, այդ իսկ պատճառով էլ նրանք կհետաքրքրվեն ձեզանով: Կարող եք ինչ-որ մեկի հետ ընկերանալ, սիրային տարվածություններն էլ չեն բացառվում:

Դուք բաց չեք թողնի ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորությունը՝ շահավետ գործարք կնքելու կամ մեծ եկամուտ խոստացող առաջարկն ընդունելու միջոցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հանգիստ ու հաճելի օր է սպասվում: Այն լավ նորություններ ու հին ծանոթներից լուրեր կբերի. դրանց կհետևեն առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Դժվարությունների դեպքում լսեք ինտուիցիայի հուշումները: Այն կօգնի ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում:

Կարող եք շատ գործերում հաջողության հասնել, ինչպես նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Ուշադրություն դարձրեք սիրելի մարդուն, քանի որ նա ձեր կարծիքը սովորականից շատ կունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ, հետաքրքիր և անակնկալներով լի կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք կտրուկ փոխել ծրագրերը: Դա ձեզ չի վշտացնի, հակառակը՝ դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Համարձակ և ինքնատիպ գաղափարների պակաս չի լինի: Աշխատեք դրանք քննադատորեն գնահատել, հույս դրեք առողջ բանականության ու կենսափորձի վրա: Օգտակար կլինի հին ընկերների հետ խորհրդակցելը: Նրանք հաճախ կնկատեն այն, ինչի վրա դուք ուշադրություն չեք դարձրել և պիտանի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, կյանքի կոչել այն գաղափարները, որոնք անսպասելի կծնվեն ձեր մտքում: Ճիշտ է, ստիպված եք լինելու արագ գործել, բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ կբերի: Նոր հարաբերությունները կարող են գործնական կամ սիրային բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից: Այդ հատվածում շատ Առյուծների համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը, առօրյա գործերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր շատ կլինեն: Կնյարդայնացնի այն, որ դրանք լրիվ անսպասելի կառաջանան, այդ իսկ պատճառով դժվար կլինի ինչ-որ բան ծրագրելը: Հին խոստումները պահելու համար շատ պիտի ջանաք: Դուք գլուխ կհանեք այնտեղ, որտեղ հնարամտության և երևակայության կարիք կլինի: Ինտուիցիան կհուշի՝ ինչ և երբ է պետք անել, այդ իսկ պատճառով ձեր ջանքերը երբեք զուր չեն անցնի:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Եթե ուզենաք հյուրեր կանչել, մի զրկեք ձեզ այդ հաճույքից. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ ու հետաքրքիր օր է: Դուք սուր կարձագանքեք այն ամենին, ինչ տեղի կունենա ձեր շուրջը, երբեմն սրտին մոտ կընդունեք պատահարներն ու իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Լավ նորությունն այն է, որ այդ ամենը ձեզ փորձ կտա, որը հետո անպայման պետք կգա:

Երեկոյի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք: Այդ հատվածը հրաշալի է հանգստի կամ հաճելի զբաղմունքների համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Բայց եթե դուք ջանքեր գործադրեք, կհասնեք ձեր ուզածին: Հաջողությունը երբեմն կժպտա ձեր մրցակիցներին: Նրանց հաղթել կարելի է, եթե դիմեք խորամանկության կամ օգտվեք անսովոր մեթոդից: Ավելորդ չի լինի ընկերներին օգնության դիմելը, նրանց աջակցությունը տեղին կլինի:

Ցանկալի չէ միայնակ ֆինանսական հարցերը լուծելը: Այնտեղ, որտեղ խոսքը գումարին վերաբերի, արժե խորհրդակցել մի մարդու հետ, որի փորձին վստահում եք: Մի շտապեք համաձայնել ամենագրավիչ առաջարկներին, քանի դեռ ավելի շատ ինֆորմացիա չեք հավաքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե խոշոր ծրագրեր կառուցել և հույս դնել գլխապտույտ հաղթանակների վրա: Օրն ավելի հարմար է առօրյա գործերով հանգիստ զբաղվելու, ձեզ աջակցող և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները. կոնֆլիկտներից ու վեճերից կկարողանաք խուսափել, եթե խաղաղասիրաբար տրամադրվեք: Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է լուրջ հարցերը քննարկելու համար: Մի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ ու հարթ կդասավորվի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Անհանգստանալու, հուզվելու պատճառ չկա, բայց փայլուն արդյունքների հասնելու հնարավորություն էլ հազիվ թե ընձեռվի: Կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք վստահ կլինեք, որ բոլոր դեպքերում ձեզ կհասկանան ու կաջակցեն. հենց այդպես էլ կլինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները և նախասիրությունները կիսող մարդկանց հետ: Հետո կընկերանաք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է: Այն հարմար է և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսած նախագծերն ավարտելու համար: Դուք իրավիճակը նրբորեն կզգաք, հեշտությամբ կկռահեք տարօրինակ ու ոչ միանշանակ իրադարձությունների իրական պատճառը, կյուրացնեք ուրիշների գաղափարները, ճիշտ կգնահատեք դրանց ուժեղ ու թույլ կողմերը: Շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ կվստահեն ձեր գիտելիքներին ու առողջ բանականությանը:

Հնարավոր են նոր սիրային տարվածություններ: Չի բացառվում՝ առաջին հայացքից սիրահարվեք: Վառ հույզերը ոգեշնչվածության աղբյուր կդառնան, անմիջապես կնկատեք, որ կյանքը նոր գույներով է ներկվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է: Գործերում կարգուկանոն կհաստատեք, բարենպաստ կավարտեք նախագծերը, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եք, լավ ժամանակ կանցկացնեք ընկերների շրջանում: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, բայց ամեն անգամ չեք կարողանա արագ ճիշտ կարծիք կազմել նրանց մասին: Այդ իսկ պատճառով մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով կամ ինչ-որ կարևոր բանի մասին նրանց հետ, որոնց կյանքում առաջին անգամ եք տեսնում:

Ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամներին: Այսօր նրանց համար կարևոր կլինեն օգնությունն ու աջակցությունը: Օգտակար կլինի ընդհանուր գործերը քննարկելը: Արագ կպարզվի, թե ինչպես պետք է գլուխ հանեք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular