ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ ԱնդրենԳարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար:

Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ` այս ամենի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով:

«Ես կարող եմ խոսել միայն իմ անունից, քանի որ ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը: Ես ցանկացած մասնակցի, անկախ նրանից, թե ինչ ժանրում է նա ելույթ ունենում, վերաբերվում եմ միանշանակ հարգանքով: «X Factor» նախագիծը մարդիկ մի փոքր այլ կերպ են ընկալում. բացի երգի մրցույթից, այն նաև շոու է, եթերի ժամանցային հաղորդում, դրան պետք է թեթև վերաբերվել: Առհասարակ, ոչ մի մասնակցի ժյուրիի անդամներից և ոչ մեկը չի ծաղրում: Միգուցե, ընթացքում լինում են հումորներ, սակայն դա էլ մեր առօրյան է ուրախ դարձնում: Մասնակիցներ կան, ովքեր իրենք իրենց ասածի վրա են սկսում ծիաղել: Եթերից մարդիկ շատ այլ կերպ են ընկալում այդ ամենը, նմանեցնում են ծաղրանքի, որը բացարձակապես չկա: Ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում:  Ես շատ կուզեի, որ նա անցներ, չնայած որ շատ բաներով հետ էր մյուս մասնակիցներից, ովքեր կրթված են, զարգացած, հարցերին նորմալ պատասխանում են և տարրական էմոցիաներ ունեն, կյանք կա նրանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ 21-րդ դարում կարելի է լինել աշխարհից կտրված, մեր ցանկությունն այն է, որ մարդիկ մի փոքր ակտիվ լինեն: Կապ չունի, թե որտեղից ես եկել, կարելի է այնպես անել, որ տարրական հարցերին կարողանաս պատասխանել: Դրանով արդեն «X Factor» չպետք է զբաղվի, դրանով պետք է սկսեն զբաղվել դեռ դպրոցից, լինում են մասնակիցներ, ովքեր չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն այս նախագծից: Երբեմն գալիս  են մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց լիարժեք ներկայացնել, ու տպավորություն է ստեղծվում, որ որևէ մեկը ծաղրում է նրան: Այստեղ խնդիրն արդեն կապված է ինտելեկտի հետ: Այն ասեկոսեները, որ եթե գյուղից է մասնակիցը, այլ կերպ ենք վերաբերվում, սխալ է, հակառակը` մենք գյուղից եկածներին ավելի ենք սատարում, փորձում ենք անցկացնել: Քանի որ նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից: Չեմ կարծում, որ ոչ-ի մեջ ինչ-որ վատ բան կա, քանի որ, հավատացեք, որ շատ ավելի տաղանդավոր մարդկանց են ոչ ասում»:

Անդրադառնալով այն փաստին, որ մարդկանց կարծիքով`ժյուրիի անդամները դա արել են ` հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով` Էրիկը նշեց.

«Ես որևէ մեկի ռեյթինգի մասին երբեք չեմ մտածում, առաջին հերթին մտածում եմ այն ամենի մասին, ինչ ունեմ ստեղծած: Ես շատ երկար եմ մտածել նախագծին մասնակցելուց առաջ, ինքս իմ մեջ քննարկել` արդյո՞ք արժե մասնակցել, քանի որ գիտեմ, որ մարդիկ բացասական են վերաբերվում դրան: Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր անիմաստ բաներ են խոսում` անկախ նրանից` դու ինչ-որ բան  լավ ես անում, թե վատ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular