ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։ Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։ 1982-1991թթ․ աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։ 1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։

Կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության արդյունքում՝

- Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն,

- Վերազինվել են հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները, - Ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ,

- Ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը,

- Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում,

- Կազմակերպվել է 1996 թվականի Երեւանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը,

- Ստեղծվել եւ թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։

Գրիգոր Պողպատյան մահվան առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Գրիգոր Պողպատյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18։00-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13։00-ին՝ նույն տեղից սգո թափորը կշարժվի քաղաքային պանթեոն (Էրեբունի համայնք)։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular