ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի թանկ պայքարը COVID-ի դեմ. որքա՞ն է «նստել» Հայաստանի վրա համավարակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար է: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Տեսնենք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Ի վերջո, 19 մլն դոլարը փոքր գումար չէ, անկախ նրանից՝ դա արվել է պետական բյուջեի՞, թե՞ այլ աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին։ Ընդհանուր առմամբ, ծախսվել է ավելի քան 26 միլիարդ դրամ:

Համավարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ, կարծես, հստակություն չկա, թե 1 հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ 1 մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է առողջապահության նախարարը։

Գումարը փոքր չէ։ Եվ, կարծես, հասկանալի է դառնում, թե ինչի համար էին այն խոսակցությունները, որ այլ հիվանդություններից մահացած քաղաքացիների հարազատներին փող են առաջարկում՝ կորոնավիրուսից մահացած ներկայացնելու համար։ Սա, իհարկե, ենթադրություն է, որը կարող է հաստատվել կամ ոչ։

Նշված գումարից բավական մեծ չափաբաժին ծախսվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։ Ի՞նչ սարքավորումներ են եղել դրանք` հայտնի չէ։

Ոչ պակաս փոքր գումար ծախսվել է կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման նպատակով։ Խոսքն ավելի քան 9 միլիարդ դրամի մասին է։ Ի դեպ, ժամանակին լուրջ սկանդալ էր ծագել կապված այն բանի հետ, որ վերապրոֆիլավորվում են միայն այն ԲԿ-ները, որոնց տնօրեններն Արսեն Թորոսյանի յուրայիններն են: 1,6 միլիոն հատկացվել է բժշկական կենտրոնների վերանորոգմանը։

Հաջորդ մեծ գումարն ուղղվել է դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, որը կազմել է ավելի քան 3.9 միլիարդ դրամ։ Պաշտպանիչ միջոցների ձեռքբերման վրա ծախսվել է գրեթե 1,8 միլիոն դոլար, մինչդեռ Hetq.am-ը գրել էր, որ բժիշկներին տրամադրվող հատուկ պաշտպանիչ հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում: Տեղական 9 արտադրողից պարետատունը բժշկական արտահագուստ է գնել, որից 4-ն անհատ ձեռնարկատերեր են։

Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։

Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։

Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի (99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։ Նույն արտահագուստից 1000 հատ ընկերությունը նվիրել է։ Այս ընկերության մասին հայտնի է միայն այն, որ գրանցված է Դուբայում, այլ տեղեկություն համացանցում չկա. պարզ չէ՝ այդ ընկերությունը կարո՞ղ է արտադրել բժշկական ապրանքներ, թե ոչ։

Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։

«ԱՆՄԱՐ» ընկերությունից կառավարությունը ձեռք է բերել «Տայվեկ» (tyvek) արտահագուստ՝ 10 000 հատ՝ 35  մլն դրամ արժողությամբ։ Դրանք ամերիկյան «Dupont» ընկերության արտադրանքն են։

«Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից գնվել է 14 մլն 252 հազար դրամի արտահագուստ՝ 1018 հատ, մեկ միավորի արժեքը՝ 14 000։ Ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորանքի և գործիքների մեծածախ առևտրով։ Մարտի 30-ին «Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից 360 000 դրամի պաշտպանիչ նյութեր և ապրանքներ է գնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից. 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։

«Արևիկ Դարբինյան» ԱՁ-ից գնվել է 4,3 մլն դրամի 1719 հատ եռաշերտ արտահագուստ՝ միավորի արժեքը 2500 դրամ։ Այս ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրով։ 

0,5-1,7 մլն դրամի արտահագուստ, մեկանգամյա կիրառման բժշկական խալաթներ են գնվել «Անուշ Սեյրանյան», «Վազգեն Օհանյան» ԱՁ-ներից և «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ից։ 

Այս ընկերություններից միայն «Անուշ Սեյրանյան» ԱՁ-ն ինչ-որ կերպ առնչություն ունի հագուստներ կարելու հետ՝ զբաղվում է այլ հագուստի և պարագաների արտադրությամբ, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում։ Ինչպես արդեն նշեցինք, բժշկականը ներառված է բժշկական միջոցներ և պարագաներ խմբում։ 

Իսկ ահա «Վազգեն Օհանյան» ԱՁ-ն զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով, «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ն էլ՝ ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեությամբ։

Համավարակի դեմ պայքարում ներառված բուժաշխատողներին, առողջապահության նախարարության տվյալներով, մինչև օգոստոսի 1-ը վճարվել է ավելի քան 1,5 մլն դոլարի պարգևավճար։

Բժշկական սարքեր ձեռք բերելու համար ծախսվել է ավելի քան  5 միլիարդ դրամ, սակայն, հայտնի չէ, թե ինչ սարքեր են ձեռք բերվել և ումից:

Այլ պետական մարմինների կարիքների բավարարման համար ծախսվել է 1 միլիարդ դրամ և այստեղ նույնպես հասկանալի չէ՝ ինչ պետական մարմիններ են և այդ ինչ թանկ կարիքներ ունեն:

Հասկանալի չէ նաև, թե ուր է Հայաստանին համավարակի դեմ պայքարի համար տրամադրված 400 միլիոն դրամի միջազգային օժադանկությունը և ինչի վրա է այն ծախսվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular