ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ ինչպես կարելի է տարբերել COVID-19-ը սուր շնչառական վիրուսային այլ վարակներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե բոլոր վիրուսային վարակիչ հիվանդություններն էլ կարելի է շփոթել COVID-19-ի հետ, սակայն այնուամենայնիվ կան որոշակի տարբերություններ, որոնք թույլ են տալիս տարբերել կորոնավիրուսային վարակն այլ հիվանդություններից։ Բժիշկ վարակաբան Սերգեյ Վոզնեսենսկին ներկայացրել են այն ախտանշանները, որոնք կօգնեն տարբերել շնչառական համակարգի սուր վարակիչ վիրուսային հիվանդությունները կորոնավիրուսային վարակից։

Մասնագետի խոսքով՝ սուր վարակիչ վիրուսային բոլոր հիվանդություններն ունեն երկու ընդհանուր ախտանշան, որոնք են շնչառական համակարգի որևէ հատվածի ախտահարումն ու օրգանիզմի ինտոքսիկացիայի մասին վկայող համախտանիշի ի հայտ գալը։ Այս երկրորդ ախտանշանը դրսևորվում է գլխացավով, մարմնի ընդհանուր ցավով ու մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ապա այն նույնպես ախտահարում է շնչառական համակարգը, սակայն ի տարբերություն մյուս հիվանդությունների այն մի փոքր այլ կերպ է դրսևորվում։ Ինչպես նշում է մասնագետը, COVID-19-ը առավել հաճախ ախտահարում է քթի խոռոչն ու թոքերը, մինչդեռ սուր վարակիչ վիրուսային այլ հիվանդությունները սովորաբար ախտահարում են շնչառական տրակտի ամենատարբեր հատվածները, ինչի հետևանքով էլ խանգարումները տարբեր են լինում և կարող են նմանվել քթաբորբին, ֆարինգիտին, լարինգիտին, տրախեիտին կամ բրոնխաբորբին։ 

Դրսևորումների այս տարբերությունները թույլ են տալիս տարբերել այդ հիվանդությունները միմյանցից, մինչդեռ ինտոքսիկացիոն համախտանիշը ինչպես հասարակ ռեսպիրատոր վարակների, այնպես էլ քովիդի դեպքում գեթե նույնն է լինում, ուստի դրա միջոցով հիվանդությունները տարբերել չի հաջողվի։

Այնուամենայնիվ մասնագետն ընդգծում է, որ ճիշտ ախտորոշման համար հարկավոր է անպայման լաբորատոր հետազոտություն անցնել ու հանձնել համապատասխան թեստերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular