ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ պետք է նոր սահմանադրության ընդունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ներկայիս իշխանությունները Բարձրագույն դատական խորհրդում փոփոխություններ են իրականացնում, ինչպես նաև փորձում են կոռուպցիոն գործերի քննության համար մասնագիտացված դատարաններ ձևավորել: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ պարզելու համար, թե որևէ արդյունք արդյոք պետք է ակնկալել այս իրավիճակում։

—Պարոն Սաքունց, Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին և հույս հայտնեց, որ կհաղթի։ Չնայած նրա նկատմամբ հարուցված քրեական գործին՝ նա խոսում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, ինչի՞ հետևանք է սա և ինչ եք կարծում արդյո՞ք հասարակությունը կընդունի՞ նրան։

— Ես կարող եմ ասել իմ կարծիքը։ Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությամբ չի զբաղվել ու չգիտեմ էլ թե արդյոք նա կարողանում է զբաղվել կամ որն է նրա քաղաքական հենարանը։ Ժամանակին, երբ որ ընտրվում էր, ասում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է։ Դա Հայաստանի Հանրապետությունում ամենաառաջին պոպուլիստական մոտեցումն էր։ Որովհետև այդպիսի քաղաքական մոտեցում Հայաստանում չի կարող լինել և բացի դրանից նաև այդ մոտեցումը իր բովանդակությամբ ավտորիտար մոտեցում է։ Հիմա չգիտեմ թե, որ քաղաքական կուսակցության հենքով է ինքը պատրաստվում։ Բայց այն իրավիճակը, որը հիմա գոյություն ունի Հայաստանում և որը հետևանք է իշխանությունների կողմից արմատական փոփոխություններ չկատարելու, Քոչարյանի նման մարդիկ կարող են իրենց իրավունք վերապահել հայտ ներկայացնելու և որպես քաղաքական գործիչ հանդես գալու։ Եվ դա ավելի շատ պատասխան է Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը կամ հանրությանը, որովհետև հանրությունը իր դիրքորոշումը վաղուց ունի։ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ընտրվել ու չի էլ ընտրվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դա միանշանակ է և եթե որևէ քաղաքական ուժ էլ փորձի հենարան կանգնի նրան, ապա այդ քաղաքական ուժը դատապարտված է ձախողման և պարտության։ Նորից եմ կրկնում, դա ավելի շատ պատասխան է այս իշխանության փնթի և անգրագետ կառավարմանը, որ նման մարդիկ հայտ են ներկայացնում փոխանակ մտածեն իրենց փրկության մասին։ Ես դա համարում եմ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարքներից մեկը և դա ուղղակի քրեական ու քաղաքական գործոնները միախառնելու հերթական փորձն է, որից այդպես էլ չկարողացանք ձեռբազատվել այս տարիների ընթացքում։

—Հիմա Բարձրագույն դատական խորհրդում են փոփոխություններ իրականացնում, փորձում են կոռուպցիոն գործերի քննության համար մասնագիտացված դատարաններ ձևավորել, արդյոք պե՞տք է արդյունք սպասել այս գործընթացից։ 

— Դրանք տարբեր գործընթացներ են։ Մեկը Բարձրագույն դատական խորհուրդի մասին է խոսքը, որ մենք գտնում ենք, որ մինչև ամբողջ դատական համակարգում արմատական փոփոխություն չլինի, ԲԴԽ-ի բովանդակությունը չի փոխվելու։ Առանձին անձանց փոփոխություններով, մանավանդ, որ դա հատային ինչ-որ քայլեր են և դրա համար մեզ պետք է լուրջ սահմանադրական փոփոխություն, նոր սահմանադրության ընդունում, դատական վեթինգի իրականացում, որովհետև ի վերջո որոշ անդամներ ընտրվում են հենց դատավորների ժողովի կողմից, այնպես որ դա որևիցե բովանդակային փոփոխության չի հանգեցնի։ Կոռուպցիոն դատարանի հետ կապված կարող եմ ասել, որ կրկին նույն դատական փոփոխությունների բացակայության պարագայում հատվածային մոտեցում է և չի կարող երաշխավորել հնարավոր արդյունավետությունը։ Չնայած մասնագիտական դատարաններ պետք են և մասնագիտական դատարանների ձևավորման պրակտիկայում արդարադատության իրականացումը նաև երաշխավորում է։ Տեսեք, մենք ունենք վարչական, քրեական, քաղաքացիական դատարաններ և մեզ պետք է նաև կոռուպցիոն դատարան։ Հատկապես կոռուպցիայի խորը լինելու հանգամանքում մեզ պետք է կոռուպցիան հաղթահարելու, կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ։ Բայց այդ դատավորները գալու են, ներգրավվելու են դատական համակարգի ներսում։ Նրանք մեկուսի չեն մնալու և մթնոլորտ չեն փոխելու այդ 20-30 հոգին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular