ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարարը Նախիջևանում է. տարանցման խնդիրներ են քննարկվելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր՝ հունվարի 30-ին, մեկնել է Նախիջևան, որտեղ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում է նաև հետպատերազմական իրավիճակի քննարկումը՝ տարածաշրջանում տարանցման նոր հնարավորությունների համատեքստում:

«Այժմ տարածաշրջանը բազմակողմ համագործակցության մեծ հնարավորություններ ունի, որոնք կարող են հիմք ստեղծել կայուն խաղաղության համար», - ասել է Զարիֆը:

Հայաստանյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի ԱԳ նախարարը հանդես էր եկել Արցախում միջազգային իրավունքի պահպանման օգտին: Ավելի վաղ նա շրջայց էլ կատարել՝ բանակցություններ վարելով Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախատեսված է հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Նախատեսվում է վերականգնել ճանապարհը Ադրբեջանի հարավից դեպի Մեղրի ու Նախիջևանի Ինքնավարություն, որտեղից այն արդեն գործող մայրուղով կապվում է Թուրքիայի հետ: Նախատեսվում է կառուցել նաև նոր երկաթուղային երթուղի՝ Շարուրից (Նախիջևան) դեպի թուրքական Իգդիր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular