ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի օր ասելու են՝ վճարեք այդ գումարը, ի՞նչ են տալու, երկրի կառավարո՞ւմը, թե՞ Մեղրիի միջանցքը. տնտեսագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրաբոնդերի պարտքը մեր տնտեսության վրա վատ հետևանքներ կարող է ունենալ, հատկապես, երբ ծրագրավորված չէ, թե ինչ են անելու. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով Կառավարության՝ 750 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ եվրաբոնդերի թողարկմանը:

«Մեր բյուջեի հարկային մուտքերը կազմում են 3.2 մլրդ, եթե վերցնում եք 750 մլն դոլար, ենթադրում եմ, որ էլի կվերցնեն, կհասցնեք 1 մլրդ-ի կամ 1 մլրդ 100 կամ 200 մլն դոլարի չափ, դա նշանակում է, ամեն տարի վերցնում եք մոտ 30 տոկոս մեր բյուջեի հարկային մուտքերի չափով պարտք, իսկ դրանից մեր տնտեսությունը իրապես չի փոխվելու»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ պարտքի դիմաց ամեն տարի բյուջեի 30 տոկոսի չափով պիտի վճարվի մայր գումար, սակայն դա մեր տնտեսության համար մեծ բեռ է լինելու.

«Ինպե՞ս են վճարելու, կրճատելո՞ւ են թոշակառուների վճարումները, սոցիալական ծախսերը: Ի՞նչ են տալու այդ պարտքերի դիմաց, մեր երկիրը ի վիճակի չէ 9-10 մլրդ դոլար վճարել, եթե ունի 3,2 մլրդ դոլարի բյուջե, ի՞նչ են տալու դրա դիմաց, հողե՞ր եք տալու: Մի օր գալու են ասեն՝ վճարեք այդ գումարը կամ տվեք մեզ արտաքին կառավարման, որովհետև դուք ընդունակ չեք ձեր պարտքը վճարել , ի՞նչ են տալու, երկրի կառավարո՞ւմը, թե՞ տալու են Մեղրիի միջանցքը, ի՞նչ են փոխարենը վճարելու, իսկ մենք այլ տարբերակ չենք պատկերացնում»:

Ադոնցի խոսքով՝ տնտեսական աճի բացակայությունը կապված է նաև տնտեսական քաղաքականության մասին պատկերացման բացակայությունից: Նրա խոսքով՝ պատերազմից հետո առաջացել են բանակի սպառազինության և սոցիալական խնդիրների հսկայական ծախսեր և այդ ամենը վերականգնելու համար ստիպված են լինելու կրկին պարտքեր կուտակելու, որն էլ մեծ խնդիր է առաջացնելու. «Նույնիսկ չգիտենք, թե այդ պարտքի հետևում ով է կանգնած, ինչի՞ են ձեզ եվրաբոնդեր վաճառել, երբ մեր երկիրն այս վիճակում է, ինչի՞ են մեզ այդքան հեշտ պարտք տալիս՝ զարգացման հեռանկար ունե՞նք, ենթակառուցվածքներ ունե՞նք, ի՞նչ ունենք»:

Կարեն Ադոնցը նշում է, որ Կառավարությանը ներկայացրել է տնտեսական զարգացման իր ծրագիրը, սակայն արձագանք չի ստացել: Նա համոզված է, որ տնտեսական քաղաքականությունն էապես փոփոխման կարիք ունի, պետք է նաև կարողանալ համախմբել դրսի ներուժը, միասնական տնտեսական համակարգ ստեղծել՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար.

«Ներկայացված ծրագիրը հնարավորություն կտար ներքին ռեսուրսներով ու դրսի հնարավորություններով բացել շուկաներ և կապվել այդ շուկաների հետ ու ակտիվացնել շուկաները: Սփյուռքահայերն ունեն պահանջարկ, այն պետք է համախմբել համապատասխան համակարգով և կապել մեր տնտեսությանը, ստեղծել ամբողջական արտադրություն, շուկա: Պետք է մեր լայն սպառման արտադրողերին կապվել սփյուռքի հետ, ստեղծել ամբողջական ֆինանսաարդյունաբերական խումբ, բայց բաժնետիրական ընկերության կարգավիճակ տալ՝  դարձնելով իրենց բաժնետեր, ամբողջ համակարգը տեղից շարժելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular