ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն փոխգործակցում է Ռուսաստանի հետ». Մոսկվայում ԱՄՆ դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի հարցերով, ինչպես նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ, և ցանկանում է շարունակել երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Միացյալ Նահնագների դեսպան Ջոն Սալիվանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով, վերջերս ինքը և իր ֆրանսիացի գործընկերը ներկա են գտնվել Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցին:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ և ճեպազրույցի ընթացքում մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության ավարտի մասին: Սա ևս մեկ օրինակ է այն ոլորտի, որտեղ Միացյալ Նահանգները համագործակցում է Ռուսաստանի Դաշնության կառավարության, և այս դեպքում  նաև Ֆրանսիայի կառավարության հետ՝  որպես Մինսկի խմբի համանախագահ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերի շուրջ», - ասել է Սալիվանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը փոխգործակցում են նաև Լիբիայի հարցում և խոստովանել, որ կան բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց շուրջ իրենք տարաձայնություններ ունենք, օրինակ ՝ Ուկրաինայի հարցի, սակայն շարունակում են երկու տերությունների միջև փոխգործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular