ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համանախագահության նոր հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ծրագրված է Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ, սակայն հստակ չէ ժամկետը, և այժմ կատարվում է աշխատանք կողմերի հետ: Ինչ-խոսք ՄԽ համանախագահների այցն Արցախ, անկասկած, ողջունելի հանգամանք է, թեև ամենևին ոչ մոգական: Այսինքն՝ դա ամենևին չի նշանակելու համանախագահության ձևաչափի վերակենդանացում կամ ապասառեցում: Շատ էական է, թե այցն ինչ տրամաբանությամբ և ինչ օրակարգով է տեղի ունենալու: Կարևոր են լինելու անգամ դետալները, թե ինչ երթուղով են համանախագահները այցելելու Արցախ, այսինքն՝ Հայաստանի՞ց, թե՞ Բաքուն պահանջելու է, որպեսզի նրանք այցելեն ու վերադառնան Ադրբեջանի տարածքով:

Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը Հայաստանի համար ունի էական նշանակություն, քանի որ այդ ձևաչափն է այլընտրանքը ռուս-թուրքական դոմինանտության, որն իրականում թուրքական դոմինանտություն է՝ Ռուսաստանի ձայնակցությամբ: Որքան էլ Մոսկվան ձայնակցում է դժկամ և ստիպված, միևնույն է ձայնակցում է, և դրանից մշտապես, մեղմ ասած, ցավում է Հայաստանի գլուխը: Այդ իմաստով, Մինսկի խմբի համանախագահությունը, մեծ հաշվով, հայկական անվտանգության ձևաչափ է, թեկուզ ոչ ամբողջական, ոչ բացարձակ, սակայն հայկական անվտանգության ձևաչափ: Մյուս կողմից, սակայն, այստեղ թերևս հարկ է շոշափել մի կարևոր հարց:

Հայաստանը և Արցախը որքա՞ն ներդաշնակ են Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմանն առնչվող հարցերում, և հայկական քաղաքականությունն այդ առումով որքանո՞վ է անկախ Ռուսաստանից: Ռուսաստանն, իհարկե, հազիվ թե հրաժարվի Մինսկի խմբի համանախագահությունից, քանի որ այդ ձևաչափում լինելը Մոսկվային որոշակի առավելություն է տալիս Թուրքիայի նկատմամբ: Մյուս կողմից, սակայն, եթե Թուրքիան արդյունավետ աշխատի ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, Մինսկի խումբը Ռուսաստանի համար կարող է դառնալ անհարմար, ինչը կարող է բերել Հայաստանի վրա ճնշումների, այսինքն՝ Հայաստանի կամ Արցախի միջոցով Մինսկի խմբի գործունեությունը մերժելու կամ տորպեդահարելու մտայնության: Առավել ևս, որ դեկտեմբերին կարծես թե եղավ այդօրինակ մի դրվագ, երբ Արցախի նախագահը հրաժարվեց Երևանում հանդիպել ռեգիոն ժամանած ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին՝ պատճառաբանությամբ, թե չկար ռուսաստանցի համանախագահը:

Թերևս, կասկած չկա, որ Արայիկ Հարությունյանը այդ որոշումը կայացրել է որևէ քաղաքական ճնշման ներքո, քանի որ նա, այդուհանդերձ, եկել էր Երևան այդ հանդիպման համար և հրաժարվել է արդեն Երևանում, թեև մինչ այդ հայտնի էր, որ ռուսաստանցի համանախագահը չի եկել ռեգիոն: Այդպիսով, Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցը, ինքնին լինելով ողջունելի, շատ կարևոր է, որպեսզի ավելի համարժեք և համահունչ լինի հայկական շահերին: Առավել ևս այն դեպքում, երբ պատերազմի հետևանքով, այսպես ասած, բավարարվել են թուրք-ադրբեջանական, անգամ ռուսական որոշակի շահերը, և հայկականն է, որ մնացել է քաղաքական-դիվանագիտական գործընթացի հույսին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular