ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սպասում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրավիճակ, որ ինչքան էլ խոսենք ու քննադատենք գործող իշխանություններին՝ լարվածությունը երկրում չի թուլանում։ Անգամ դաժան ցրտերը չեն խանգարում մարդկանց՝ պայքարը փողոցում շարունակելու։ Երկրում կուտակված դժգոհությունը, իհարկե, միայն փողոց ելած մարդկանց քանակով չի որոշվում, և առհասարակ՝ փողոցային պայքարը չէ դժգոհության միակ ցուցիչը։ Դժգոհությունը կուտակվում է ամենուրեք, և մարդիկ դա չեն թաքցնում։ Խոսում են այդ մասին, բողոքում են։ Նրանց մի մասը, անշուշտ, չի կարողանում հստակ ձևակերպել իր դժգոհությունն ու դրա հասցեատերերին։ Մի մասն էլ քարոզչական մանիպուլյացիաների և պսևդովերլուծությունների ազդեցության տակ է և չի գիտակցում, թե որտեղից են գալիս մեր այսօրվա դժվարությունները, ովքեր են մեղավոր, և ինչ անել, որպեսզի իրավիճակը փոխվի։

Հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ հստակ գիտակցում էին իրենց դժգոհության պատճառներն ու մեղավորներին, նրանք իշխանափոխություն են պահանջում և համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում մեր երկրին և մեր հասարակությանը տանում է անհուսության, անորոշության։ Բայց իշխանությունն ու իր սատելիտները կարծում են, որ ոչինչ չի կատարվել՝ ոչ մի սարսափելի բան, ոչ մի անդառնալի կորուստ։ Այ, մի քիչ էլ կանցնի՝ մեծ դժգոհությունները կմարեն, արմատականները կհայտնվեն բանտերում, որդեկորույս ընտանիքներին փոխհատուցումներ կտան, հաշմանդամներին կբուժեն, հիվանդանոցներում գտնվողներից մի քանիսի գլուխը կշոյեն, մի քանի խորհրդակցություն կանեն, մի քանի զգայացունց ուղերձ ու հայտարարություն կտարածեն, մի քանի եվրոպական երկրից եկած հյուր կընդունեն, գերիների մի մասն էլ այդ ընթացքում կվերադառնա եւ վերջ։ Ամեն ինչ կընկնի իր սովորական հունի մեջ, և իրենք կսկսեն ապրել, ասենք, 2019 թվականի կյանքով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular