ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության. հարցաքննվեցին փորձագետները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիստի ընթացքում հարցաքննվեց սույն գործով դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած եւ եզրակացություն տված փորձագետներ Էլդա Գրինը եւ Մարիամ Մեհրաբյանը:

Փորձագետ Էլդա Գրինը հայտնեց, որ սույն գործով լուրջ բացթողում է այն, որ մեղադրյալները չեն ենթարկվել դատահոգեբանական փորձաքննության: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք» գրության վերաբերյալ Էլդա Գրինն ասաց, որ միանշանակ կարող է ասել, որ դա տուժող Հայկազ Բարսեղյանը չի գրել:

Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ փորձագետները նշել են, որ երկտողը գրված է հանգիստ վիճակում, այստեղ բառերը գրված են ողորկ, հարթ, անշտապ, ջանասիրաբար, ինչը չի խոսում հուսահատության, անելանելիության վիճակի եւ ներքին տագնապի մասին, սակայն նկատվում է նպատակասլացության անկում: Գրառման հոգեբանական վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ գրառումը կատարողը չի գտնվել ինքնասպանության հակված հոգեվիճակում: Մեղադրողը փորձագետից հետաքրքրվեց՝ «նպատակասլացության անկում» նշելով՝ նկատի ունեն երկտողի բովանդակությո՞ւնը, թե՞ այլ հանգամանքներ: Ի պատասխան՝ Էլդա Գրինն ասաց, որ մարդուն, որը կանգնած է ինքնասպանության շեմին, չի հետաքրքրում կյանքն ընդհանրապես. «Նա այնքան հուսահատված է լինում եւ այնպիսի հոգեվիճակ է ապրում, որ գերադասում է չլինել, չապրել, մահանալ: Դա բոլորովին այլ, շատ ծանր հոգեվիճակ է: Ելքը գտնում է միայն ինքնասպանության մեջ, իսկ այստեղ պարզապես տրամադրության անկում է, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը նշեց, որ փորձաքննության ներկայացրել են նկարներ, եւ հետաքրքրվեց՝ արդյոք նման պայմաններում հնարավո՞ր է՝ տուժողը հակված լինի ինքնասպանության: Ի պատասխան՝ Էլդա Գրինը նշեց, որ տուժող Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության. «Նրա նկարները չեն խոսում հուսահատության այն աստիճանի մասին, որը բերեր ինքնասպանության: Պարզապես, հատկապես այդ տարիքում երբեմն մարդիկ նկարում են ինչ-որ տխուր դրվագներ, երբեմն՝ ավելի ուրախ: Դա դրվագներից մեկն է: Գուցե հոգեվիճակն այնպիսին էր, որ նա մի քիչ ավելի տխուր երանգով նկարներ է նկարել: Դա բոլորովին չի խոսում ինքնասպանության մասին»:

Մյուս փորձագետ, հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ ուշադրություն հրավիրեց երկտողում «քաշքշուկ» բառի առկայության վրա՝ նշելով, որ այն ապագային միտված երեւույթ է: Փորձագետը նշեց, որ ունեն թե՛ Բարսեղյանի, թե՛ երկտողի հեղինակի հոգեբանաձեռագրաբանական բնութագիրը, սակայն անձնային բնութագրերի համընկնումներ չկան: Ըստ փորձագետի՝ Բարսեղյանի բնութագրիչների մեջ առկա են մտածողության զարգացման տրամաբանական ձեւը, իսկ երկտողի հեղինակի մոտ՝ պարզ, պրիմիտիվ գաղափարներին հանգեցված ձեւը, ինչը չի խոսում տրամաբանական մտածողության ձեւի մասին:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հետազոտելի ձեռագիր գրառումները, հավանաբար, կատարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից: Նա հարցրեց՝ արդյոք փորձագետները տեղյա՞կ են դրա մասին: Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ քրեական գործի ողջ նյութերը եղել են իրենց մոտ եւ նշեց, որ եզրակացությունը հաշվի առնվել է, դրանում նշված է, որ կատեգորիկ հետեւության հանգել չհաջողվեց՝ հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով. «Այսինքն՝ ձեռագրաբանը համարել է, որ երկտողի քանակը քիչ է առկա մեծաքանակ տետրերի հետ համեմատելու համար»: Փորձագետը ներկայացրեց, թե ինչ միջոցով է որոշվել ցուցմունքների արժանահավատ լինելու հանգամանքը, այդ թվում՝ վկաները փորձագետի ներկայությամբ նկարել են, թե ինչպես է իրադարձությունը տեղի ունեցել, ապա տեղի է ունեցել հոգեբանական զրույց:

Արմեն Նադիրյանն ասաց, որ վկաները, որոնք գտնվել են ննջարանում, հարցաքննվել են բազմաթիվ անգամներ, եւ նրանց ցուցմունքները հակասել են, առաջին օրվանից տվել են ոչ միայն՝ միմյանց, այլեւ՝ հենց իրենց նախորդ ցուցմունքներին հակասող ցուցմունքներ, որոնցում միանգամայն տարբեր կերպով են ներկայացրել իրադարձությունների ընթացքը, մի շարք էական հանգամանքներ: Ըստ Նադիրյանի, վկաներից մեկը դեպքից ժամեր անց հայտնել է, որ ձեռագիր գրառումը կատարել է անձամբ Հայկազ Բարսեղյանը՝ Գնել Թեւոսյանի թելադրանքով: Ընդամենը երկու օր անց, պաշտպանի խոսքով, վկան ասել է, որ Վաչե Սահակյանն է առաջարկել Հայկազ Բարսեղյանի անունից նման գրություն գրել, եւ, ամենայն հավանականությամբ, այն գրել է Մովսես Ազարյանը: Հետագայում, ըստ պաշտպանի, վկան պնդել է, որ Հայկազ Բարսեղյանն իրականում ոչ մի գրություն չի գրել, իսկ իր սկզբնական ցուցմունքը պատճառաբանել է նրանով, որ ուղղակի շփոթված եւ վախեցած է եղել: Փորձագետները եզրահանգել են, որ վախի զգացողությունը չէր կարող ազդել ննջարանում գտնվող կուրսանտների կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու եւ արժանահավատ ցուցմունքներ տալու վրա: Արմեն Նադիրյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվի են առնվել հակասությունները, որ ցուցմունքներն են արժանահավատ համարվել: Փորձագետ Մեհրաբյանն ասաց, որ իրենք հենվել են իրենց մեթոդիկայի վրա, վկաներին առաջարկվել է նկարել, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը. «Անձն ինչ հիշում է, ենթագիտակցորեն չի կարող այնպես աղավաղել, ինչպես կարող է աղավաղել վերբալ խոսքի միջոցով»:

Փորձագետների հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հաստատել փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը՝ նշելով, որ փորձագետները դուրս են եկել իրենց իրավասության շրջանակներից: Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս եզրակացությունը չի կարող դրվել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում եւ օգտագործվել որպես ապացույց: Մյուս մեղարդյալների պաշտպաննը միացան Նադիրյանի միջնորդությանը եւ խնդրեցին բավարարել այն:

Մեղադրող Կարեն Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ բոլոր հարցերին փորձագետները հստակ պատասխաններ տվեցին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը եւս առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եզրակացությունը լիարժեք է: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու. որոշումը կհրապարակվի վաղը ժամը 12:30-ին:

Լուսանկարում՝ փորձագետներ Էլդա Գրինը եւ Մարիամ Մեհրաբյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular