ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր
Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր, Ադրբեջան՝ Մաքսավորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896 – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ թուրքերը զորքերը հետ էին քաշել Զեյթուն գավառից:

1901 – ծնվել է կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը:

1921 - Երևանում սկսվել է բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի սահմանադրությունը (առաջինը Հայոց պետականության պատմության մեջ)։

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992 - Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ):

- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլանդիայի հետ:

2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի եւ Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2004 - Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Ալյոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:

2018 - Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 9 — օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի սենատի կողմից ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 – հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1703 — համաձայն ավանդազրույցի Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասսալներ 40 սամուրայների վրեժը իրենց տիրոջ համար:

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 — ծնվել է շոտլանդացի ինժեներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 — Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է փրկանավակը:

1801 — Ռուսաստանի ցար Պավել 1-ի հրամանագրով Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1894 — Չարլզ Կինգը արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток):

1900 — ծնվել է ռուս սովետական կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 — գրոհելով ֆրանսիական նավահանգիստ՝ Հավրի վրա գերմանացիները առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 — սովետական օդերևութաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդևերևութաբանական ռադիո-զոնդը:

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր, և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:

1935 — ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերը առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդայի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 — Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 —Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում զոհվել են 5 300-ից մինչև 9 500 ուղևոր:

1948 - վախճանվել է հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին:

- վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969 – Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին
համերգը:

1993 — վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:

2000 - ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 — Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 — վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular