ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհիմք տարածքում տուն չի կարող կառուցվել. տապալված իշխանությունը պետք է հեռանա»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի կառավարումը տապալած, ինչպես նաև պատերազմը պարտված երկրի իշխանությունը պարտադիր հրաժարական է տալիս: Չկա որևէ երկիր, որևէ նախադեպ, որտեղ տապալված իշխանությունը շարունակում է ոչ միայն երկիր ղեկավարել, այլ այն դեպի անդունդը տանել: Սա նոնսենս է: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը: «Երկրի ղեկավարումը բոլոր մակարդակներում տապալված է. չակերտավոր իշխանություն կոչվածն անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, պատշաճ կերպով չի կարողանում պատասխանել նաև անհետ կորածների ծնողներին: Անգամ չարվեցին այն տարրական քայլերը, որոնք այս ընթացքում արդեն պետք է արված լինեին:

Մենք տեսանք մի իշխանություն, որը ոչինչ չարեց իր քաղաքացիների ու զինվորների կյանքը պաշտպանելու համար: Որևէ քայլ չձեռնարկվեց պատերազմից քիչ թվով մարդկային ու տարածքային կորուստներով դուրս գալու համար: Հաշվի առնելով ու ամբողջության մեջ դիտարկելով թե՛ ստորագրված փաստաթուղթը, թե՛ իրականացրած գործողությունները՝ այս իշխանությունը տապալել է կառավարումը բոլոր իմաստներով: Այս իշխանությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, շարունակել պաշտոնավարումն ու անգամ այցելել Եռաբլուր: Իշխանություն, որը մեր Շուշին ադրբեջանցիներով բնակեցված տարածք, դժգույն ու դժբախտ քաղաք է անվանում, գրչի մի հարվածով հանձնում է Արցախը, և շատ այլ տարածքներ ևս նման վտանգի տակ են»,-ընդգծեց Ս. Սերոբյանը: Նրա դիտարկմամբ, այսօր ձախողված կառավարում ենք տեսնում:

«ՀՀ կառավարման մոդելը ձախողված ու լճացած է, որովհետև մենք այսօր առաջընթացի մոտիվացիա չունենք: Ներկայիս իշխանության հետ չկա նաև ապագայի կառուցման որևէ եզր: Հիմա ժողովրդի աչքին թոզ փչելու համար որոշակի կադրային փոփոխություններ են արվում: Պետական ապարատում յուրաքանչյուր ոլորտ տապալած, թուլացրած ու նսեմացրած կադրերին տեղափոխում են այլ համակարգեր: Այդ կադրային փոփոխությունները ամենևին լրջագույն բարեփոխումներ չեն ենթադրում: Գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը երբեք չի փոխվում: Համակարգը ձախողած կադրին ոչ թե այլ պաշտոնի պետք է նշանակել ու այլ լիազորություններ տալ, այլ պետք է դուրս մղել կառավարման համակարգից:

Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը համալրված է ոչ կոմպետենտ ու անգրագետ կադրերով, և այդ պարագայում մի կադրի փոփոխությունը մեկ այլ կադրով բովանդակային առումով ոչինչ չի փոխում: Ընդամենը ձևական առումով մի կադրին տեղափոխում են այլ համակարգ, ինչն իմաստազուրկ գործընթաց է: Իրական փոփոխություններ իրականացնելու համար ներկայիս իշխանությունն իր մանկլավիկներով, իր պետական աշխատողներով, պարգևավճար ստացողներով պետք է լքի իշխանությունը: Բացի այդ, այս իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի այս ընթացքում երկիրը տապալելու, կառավարման ոլորտում իրականացրած ոչ պետականամետ ծրագրերի համար: Նրանց փոխարինելու պետք է գան ավելի կոմպետենտ ու գրագետ կադրեր:

Իրականում որևէ բառ չի կարող նկարագրել ներկայիս իշխանության կադրերին ու իրենց քաղաքականությունը»,-ընդգծեց նա: Ս. Սերոբյանի խոսքով, իրական բարեփոխումների համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք: «Այս իշխանության կառավարման 3 տարին է լրանում: Բացի խոսքերի կույտից ու երևակայական «100 փաստերի» արձանագրումից, այս ընթացքում որևէ քաղաքական կամք չենք տեսել: Մեր երկրում կառավարման փոփոխություններ չենք տեսել թե՛ բովանդակային, թե՛ նաև գործառույթների առումով: Կադրերը փոխվում են, բայց արդյունք չեն տալիս: Ընդհանրապես, կառավարման համակարգի արդյունավետության ու դրա ֆիքսման համար կառավարման համակարգը պետք է թափանցիկ լինի, պահպանվի օրինականության սկզբունքը, օրենսդիր, գործադի, դատական մարմինների մեջ գործի հակակշիռների ու ճնշումների քաղաքականությունը:

Ընդհանրապես, մեկ անձի շուրջ չպետք է կառավարման համակարգ ձևավորվի: Այսօր ամեն ինչ ձևավորվել է մեկ անձի շուրջ: Մենք տեսնում ենք, որ այդ անձի անգամ սխալներն իր խմբակցությունը որպես դրական երևույթ է որակում ու ամեն ինչ բարդում է նախկինների վրա»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում պետք է առաջ շարժվել և բարեփոխումների իրականացման հիմք դնել: «Բայց այսօրվա իշխանությունները նման որևէ քայլ չեն իրականացնում: Պետք է հաշվի առնել, որ բարեփոխումներ է իրականացնում այն իշխանությունը, որն ունի լեգիտիմության աստիճան, իսկ այսօր տվյալ իշխանական ուժի թե՛ լեգիտիմության, թե՛ ընդունվածության աստիճանը շատ տարբեր հարցումներով տատանվում է 10-19 տոկոսի շրջանակներում: Ցածր է նաև վստահության աստիճանը:

Հետևաբար, նման իշխանությունն ի զորու չէ փոփոխություններ իրականացնել: Այս իշխանությունը երեք տարվա ընթացքում տապալեց բոլոր ոլորտները, և որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չունի: Մեծ հաշվով, նրանց «բարեփոխումների» արդյունքն արդեն տեսել ենք: Այս ամենն ամբողջացնելով՝ մեկ եզրահանգում կարող ենք անել. երկիրը տապալած իշխանությունը չի կարող երկիրը բարեփոխումների տանել: Անհիմք տարածքում չի կարող տուն կառուցվել: Կառավարման ոլորտում այդ հիմքը իրագործող մարմինն է, որն այսօր մեզ մոտ բացակայում է: Այլընտրանք չկա՝ տապալված իշխանությունը պետք է հեռանա»,-եզրափակեց Ս. Սերոբյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular