ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուտոպիաներից ու հեքիաթներից պետք է վերջիվերջո ազատվենք. այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, հայաստանածին չէր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև շատ լավ գիտի, որ եթե այս պահին հեռանա, իր համար շատ վատ կլինի: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի խոսքով, այսօրվա իշխանությունները իշխանությունը չտալու համար ամեն ինչ անելու են: «Սա պարզ տրամաբանություն է. այս իշխանությունը նահանջի տեղ չունի, մինչդեռ նախկին իշխանությունները նահանջի տեղ ունեին: Իրենց, օրինակ՝ մեղադրում էին կոռուպցիայի և նման մեղքերի մեջ, որոնք ինչոր տեղ կարելի էր ներել, աչք փակել դրանց վրա: Ի դեպ, հիմա նախկին իշխանություններից որևէ մեկը բանտարկված չէ ինչ-որ դաժան հանցանքի համար: Բայց եթե հիմա այս իշխանությունները նահանջեն, իրենցից շատ ու շատ հարցերի պատասխան են պահանջելու՝ կապված Արցախի կորստի, ինչպես նաև զոհերի հետ: Բացի այդ, տեսնում ենք, թե ինչպիսի վարկածներ են շրջանառվում հրապարակում:

Եթե հանկարծ դրանց մեկ տոկոսն էլ ճիշտ լինի, իրենք լուրջ բարդությունների առաջ կկանգնեն: Հետևաբար, կյանքի գնով պետք է պահեն իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ամենևին ժամանակ ձգելը չէ: «Ուրիշ բան, որ իշխանությունները հույս ունենան, որ քիչ թե շատ մարդկանց դժգոհությունը մեղմելու համար կարող են շշմեցուցիչ, դրական հաջողություններ արձանագրել թե՛ տնտեսական, թե՛ արժեհամակարգային այլ հարթություններում: Այդուհանդերձ, իշխանական այս կադրերով դա այդքան էլ հավանական չէ»,-հավելեց մեր զրուցակիցը: Վճարվելիք գինը, ըստ քաղաքական մեկնաբանի, այսպես շարունակվելու դեպքում էլ ավելի ծանր կարող է լինել. «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը 2018 թ. դեկտեմբերին քաղաքական հիմարություն է գործել, և հիմա դրա համար պատասխան է տալիս: Սա կյանքի օրենք է, և ոչ ոք դեռ չի խուսափել դրանից:

Իսկ հիմա գնի մեծությունը կախված է այն հանգամանքից, թե ժողովուրդը երբ կվերափոխվի ու երբ ազգ կդառնա: Գոնե ինչ-որ հատվածը, որն ունակ կլինի տեր կանգնել իրականությանը: Քանի դեռ դա չկա, անկումն ու կորուստները շարունակվելու են: Այո, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, հայաստանածին չէր: Ես լավ գիտեմ մեր քաղաքական դաշտն ու այնտեղ առկա ունակությունները: 2018 թ. կիրառվող մեթոդները ներմուծովի էին, մերը չէին: Այսօրվա իշխանական թիմը չուներ դա իրականացնելու քաղաքական փորձառության մակարդակը: Պարզ է, որ ներմուծովի համակարգ էր, բայց ժողովուրդը, ամեն դեպքում, պետք է բավարար խելք ունենար հասկանալու, թե ինչ է անում: Հարցեր պետք է տար հարթակի վրա գտնվողներին. օրինակ՝ մերժեցինք, իսկ ինչպե՞ս ենք լուծելու մեր խնդիրները:

2018 թ. ապրիլին դեռ ոչինչ, ազդեցությունների տակ ընկան, հասկանալի է, իսկ հետո՞: Գոնե 2018 թ. ընտրություններին քվեարկելուց առաջ պետք էր մտածել՝ հաշվի առնելով խնդիրները»: Ինչ վերաբերում է այսօր իրականությունն ընկալելու խնդրին՝ նա նկատեց. «Այստեղ կա նաև մեր թշնամիների ազդեցությունը: Իրենք, պարզ է, կուզենային, որ հայ ժողովուրդը շոկի մեջ ընկներ, վհատվեր, մտածեր հայրենիքը լքելու մասին, այլ ոչ թե ռևանշի: Իրենց պետք էր, որ այս տարածքը հնարավորինս ամայանար, թուլանար և վտանգ չներկայացներ իրենց համար:

Եվ իրենք սա անում են շատ նպատակային կերպով, իսկ մենք չունենք այնպիսի իշխանություն, որ սա կհասկանա ու հակաքայլեր կանի: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, և վտանգավորությունն ակնհայտ է: Պարզ երևում է՝ ինչ է պետք անել, իսկ իշխանությունը դրա հակառակն է անում. այստեղ պետք է մտածել՝ ինչո՞ւ են այդպես անում և ինչո՞ւ չեն անում այն, ինչը պետք է: Այդ հարցի պատասխանը գտնելուց հետո մարդիկ արդեն իրենք իրենց պետք է հարց տան, թե ի՞նչ կարող են անել: Ազգը, հայրենիքը կրող մի քանի տոկոսը պետք է սա հասկանա ու սթափվի: Այդ մարդիկ պետք է միաբանվեն ու փորձեն այս ամենի դեմն առնել, այլապես մեզ շատ ավելի վատ օրեր կսպասվեն»: Արծրուն Պեպանյանը շեշտեց՝ մենք գտնվում էինք հեքիաթների և ուտոպիաների մեջ: «Մենք մեզ խաբում էինք: Ես քառորդ դար է՝ ասում եմ, որ ժողովուրդը խնդիր ունի, որ իրական պետություն պետք է սարքել և վերափոխել ժողովրդին, բայց մարդիկ չէին լսում: Արդեն այս շրջանը հեքիաթներից ու ուտոպիաներից ազատման փուլ եմ կոչում:

Վերջիվերջո, բացեիբաց պետք է տեսնենք, թե ով ենք ու ինչ իրականության մեջ ենք գտնվում: Հեքիաթներից պետք է վերջիվերջո ազատվենք: Մենք քննության առաջ ենք, և ես լիահույս եմ, որ կկարողանանք խնդիր լուծել. ես այսօր տեսնում եմ մարդկանց, որոնք սա ընկալում են: Ազգի առողջ հատվածը, կարծես, զատվում է ու անհանգստության նշաններ է ցույց տալիս: Միավորվելով՝ նրանք կարող են երկիրն այս իրավիճակից հանել: Միշտ էլ ելք կա, հարցն այն է՝ իրավիճակը սթափ գնահատողներ կա՞ն, թե՞ ոչ: Հիմա, ամեն դեպքում, կան և տեսնում են, որ խնդիր կա: Ազգային վերափոխման ճանապարհներ ևս կան. եթե այդ ընկալումը շատ արագ ձևավորվի, մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Այդ պարագայում կարող ենք ոչ միայն երկիրը հանել այս իրավիճակից, այլ վերելքի տանել»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը: Արծրուն Պեպանյանի խոսքով, քաղաքականության մեջ պետք է կարողանալ ճանաչել իրականությունը՝ իր խնդիրներով հանդերձ:

Նրա դիտարկմամբ, հենց դա է քաղաքականությունը: «Եվ այդ իրականությունը հաշվի առնելով՝ ոչ թե ուտոպիստական, այլ իրական բարեփոխման ծրագիր պետք է առաջարկել: Եվ մեր ողջ դժբախտությունն այն է, որ Երրորդ հանրապետության մեջ քաղաքական գործիչների կողմից իրականությունն ամբողջությամբ ճանաչելու խնդիր կա: Եվ, հաշվի առնելով այդ խնդիրը, իրենց ծրագրերն ուտոպիստական են ու չեն աշխատում: Այս պահի դրությամբ էլ եմ նման խնդիր տեսնում: Չեմ տեսնում այն պատկերը, ուր քաղաքական ուժերն իրականությունն ամբողջությամբ կճանաչեն ու, ըստ դրա, իրական ելքեր կառաջարկեն: Իսկ այսօրվա իշխանությունների խորհրդատուները, որոնք Հայաստանից չեն, ի տարբերություն մեր քաղաքական ուժերի, շատ լավ գիտեն իրականությունը: Նրանք շատ լավ գիտեն, որ մեր ժողովրդի մեջ կա մի հատված, որը նաև «քաղաքական խելք» չունի, և որոնց վրա հենվելով՝ կարելի է ձգել իշխանությունը»,-ասաց Պեպանյանը՝ շեշտելով, որ մեր ժողովուրդն իր գոյությունը պահպանելու համար ամեն ինչի դիմել է, նաև ամեն ինչ արդարացրել:

«Եթե ուզում ենք այլ իրականություն ունենալ, նաև ժողովրդի մտածողությունը փոխելու խնդիր պետք է դնենք: Կփոխենք՝ կունենանք կարգին պետություն, չենք փոխի՝ այս ուղիով էլ կգնանք, եթե, իհարկե, մեր թշնամիները թույլ տան, որ գոյություն քարշ տանք: Այդուհանդերձ, կա այն առողջ հատվածը, որը զգում է պետություն կորցնելու վտանգը: Պետք է նպաստել, որ այդ հատվածը միասնական դառնա, իր առջև ծրագիր դնի՝ օգտվելով նաև սփյուռքի առողջ շերտերից: Այդ դեպքում կկարողանան երկիրը հանել այս վիճակից ու անգամ համաշխարհային գործոն դարձնել:

Այս հնարավորությունն ունենք և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եթե մենք ունենանք մի քաղաքական հոսանք, որը համակարգ կառուցել գիտի, ապա այդ դեպքում այս իշխանություններից ազատվելը բավականին հեշտ է: Պետք է փորձել քաղաքական դաշտը համակարգ կառուցելու, ժողովրդին կազմակերպելու ուղղությամբ տանել է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ կան շատ տարբերակներ ու համաշխարհային օրինակներ այն մասին, թե ընդդիմադիր լինելով՝ ինչպես են մարդիկ ահռելի փոփոխություններ արել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular