ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի անհայրենիք չի հասկանա հայրենազուրկին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անրի Վերնոյի «Մայրիկ» հանճարեղ ֆիլմում մի դրվագ կա, որտեղ հայերեն թարգմանությամբ հնչում է «անհայրենիք» բառը: Իրականում խոսքը «հայրենազուրկի» մասին է: Անշուշտ, զուտ թարգմանական առումով գուցե նույն իմաստն ունեն այս բառերը, սակայն «անհայրենիքը» վաղուց բոլորովին այլ իմաստ է ստացել: Իրականում ոչ մի անհայրենիք չի կարող հասկանալ հայրենազուրկին, երբ ինքը գոնե առերևույթ ապահով կացության մեջ է, ոչ մի անհայրենիք չի կարող հասկանալ՝ ինչ է նշանակում թուրքի հետ դեմ հանդիման ապրելը, ի վերջո, չի հասկանա... Եռաբլուրը: Նա չի կարող հասկանալ այս ամենը, քանի դեռ վտանգն առնվազն 50 կիլոմետր հեռու է իր տնից, քանի դեռ անձամբ չի լսել ԱԹՍ-ի ձայնը: Հարյուր անգամ էլ բարձրաձայնես Հայրենիքին սպառնացող վտանգի մասին, նա, միևնույն է, մնում է առավելագույնը իր տան դռան առջևի շորի շրջակայքում: Նմանները «ես»-ից անդին չունեն ոչ մի սկզբունք:

Թվում է՝ այդպիսիք պիտի հանրության մեծ մասի արհամարհանքին արժանանան, հանրության դատապարտմանը, բայց, արի ու տես, որ նրանք հիմա կարող են հոխորտալ բոլորի վրա՝ արժեք ստեղծողների, վաստակ ունեցողների, Հայրենիք պահածների և պահողների, Հայրենիքը սեփական անձից առավել սիրողների, Հայրենիքի համար զոհվածների ծնողների, այրիների ու զավակների... Նրանք կարող են կոխկռտելով անցնել Եռաբլուրի շիրիմների վրայով: Միայն թե այդպես էլ անհասկանալի է մնում՝ ե՞րբ կարողացանք այսքան անհայրենիք դառնալ, ե՞րբ կարողացանք այսքան հանդուրժող լինել անհայրենիքության հանդեպ, ու դա՞ չէր արդյոք գլխավոր պատճառներից մեկը, որ հայրենազուրկ դարձանք: Երբ կարողանանք այս հարցերի պատասխանն ստանալ, երբ կարողանանք անկեղծ լինել ինքներս մեզ հետ, գուցե այն ժամանակ հնարավոր կլինի չլինել ո՛չ հայրենազուրկ, ո՛չ անհայրենիք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular