ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 2700 ԱՄՆ դոլար. Փաշինյանի կառավարությունը պետական պարտքը ավելացրել է 1,2 մլրդ դոլարով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու և ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար առաջիկայում Հայաստանը պարտադրված է լինելու լրացուցիչ գումարներ ներգրավել, իսկ նման պարտքային բեռի և տնտեսական անկման պայմաններում շատ դժվար է լինելու մատչելի և ոչ խիստ պայմաններով վարկեր վերցնել։ Նման տեսակետ NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին և ներքին պարտքին։

«Ցանկացած զարգացած կամ զարգացող երկրի համար պետական պարտքի առկայությունը բնական երևույթ է. խնդիրը այդ պարտքի մեծության և դրա արդյունավետ կառավարման մեջ է։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հասավ 8 մլրդ ԱՄՆ դոլարի, որը կազմում է մեր համախառն ներքին արդյունքի 63 տոկոսը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 2700 ԱՄՆ դոլար»,–ասաց տնտեսագետը։ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները պետական ֆինանսների կառավարման ոլորտում արմատական փոփոխություններ չեն իրականացրել և հին կադրերը իրենց հին մտածելակերպով և քաղաքականությամբ շարունակել են անարդյունավետ ծախսել պարտք վերցրած գումարները, ինչի արդյունքում մեր տնտեսությունը ոչ միայն չի աճել, այլ ընդհակառակը՝ գրանցել ենք վերջին 10 տարիների համեմատ անխադեպ՝ 7,5 տոկոս անկում։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ժամանակահատվածում Հայաստանի պարտքն  ավելացրել է մոտ 1,2 մլրդ դոլարով։

«Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Սերժ Սարգսյանի թիմի պարտքային քաղաքականությունը․ նոր վարկերով փակում են հին վարկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերով հիմնականում ճանապարհներ են կառուցվում, ձախողում են պետական բյուջեով նախատեսված կապիտալ  շինարարական ծրագրերի զգալի մասը և այլն»,–ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի համար առաջիկայում շատ դժվար է լինելու մատչելի և ոչ խիստ պայմաններով վարկեր վերցնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular