ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են էլեկտրոնային ծխախոտ ծխում, քան հաշմանդամություն չունեցողները. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող մեծահասակները երկու անգամ ավելի շատ են էլեկտրոնային ծխախոտ օգտագործում (8,4%), քան հաշմանդամություն չունեցող մեծահասակները (4,8%): Այս մասին են վկայում ԱՄՆ-ում սահմանափակ հնարավորություններով մեծահասակների կողմից էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը գնահատող առաջին ուսումնասիրության արդյունքները: Նոր տվյալները ներկայացվել են Disability and Health Journal ամսագրում:

Ջորջ Մեյսոնի համալսարանի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների քոլեջի մասնագետները պարզել են նաեւ, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործման տարածվածությունը կախված է նաեւ հաշմանդամության տեսակից:

Դոկտոր Հիլբերտ Հիմը եւ նրա գործընկերները գնահատել են էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը հաշմանդամություն ունեցող եւ չունեցող 560 000 աշխատունակ տարիքի մեծահասակների (18-64 տարեկան) շրջանում՝ օգտագործելով 2017-2018 թվականների հետազոտության տվյալները: Նրանք նաեւ գնահատել են մեծահասակների շրջանում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման տարածվածությունը` ըստ հաշմանդամության տեսակի:

Ինչպես պարզվել է, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ավելի քան երկու անգամ ավելի տարածված է կոգնիտիվ խանգարումներով (12.0%), ինքնուրույն ապրելու հնարավորություն չունեցող (11,0%) կամ երկու եւ ավելի հաշմանդամություն ունեցող (9,2%) մեծահասակների մոտ՝ համեմատած հաշմանդամություն չունեցող մեծահասակների (4,8%) հետ։

Հաշմանդամություն ունեցող այն մեծահասակները, ովքեր նախկինում ծխել են, ավելի հաճախ են էլեկտրոնային ծխախոտ օգտագործել, քան հաշմանդամություն ունեցող այն մեծահասակները, ովքեր երբեք չեն ծխել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular