ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 30

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր է լինելու: Այսօր շատ պիտի աշխատեք: Առանց դրա չեք կարողանա հաղթել ուժեղ մրցակիցներին ու ցույց տալ բոլորին, թե ինչի եք ունակ: Սկսեք ինքնուրույն գործել, իսկ ավելի ուշ համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել:

Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Տրամադրությունը կլավանա, կենսուրախությունն ու լավատեսությունն էլ կվերադառնան: Հրաշալի ժամանակ է հարազատների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, զրույցների թեմաներ և բոլորին հետաքրքրող գործեր կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է շփումների համար: Բարեհամբույր լինելը ձեր վահանը կդառնա, կպաշտպանի թշնամիների հարձակումներից, սուր նկատողություններից, ոչ կառուցողական քննադատությունից: Ոչ վաղ անցյալի թշնամիները պատրաստ կլինեն ձեր համախոհները դառնալ: Նրանց լիովին վստահելը սխալ կլինի, իսկ ահա կոնկրետ խնդիրները լուծելու համար այդ մարդկանց ծառայություններից օգտվել կարելի է:

Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը, դուք էլ կփորձեք նրան նույն ձևով պատասխանել: Լավ կանցնեն առաջին ժամադրությունները. բարենպաստ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք ամենակարևոր գործերի, երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա: Հույս դրեք բացառապես սեփական ուժերի վրա, քանի որ այսօր ստացված օգնությունը ձևական բնույթ կկրի: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան և դրանով ավելի շատ կշեղեն, քան կօգնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի. եթե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերությունները շուտով սիրային բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերի և լուրջ որոշումների օր է: Իրավիճակը հեշտ ու հասարակ չի լինի, բայց դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ճիշտ գնահատել պայմաններն ու այն մարդկանց, որոնց հետ պիտի գործ ունենաք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, որոնց իրագործմանը կանցնեք մոտ ժամանակներս:

Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Երեկոյան կարող եք հանգստանալ ու ժամանակը նվիրել հին նախասիրությանը: Տրամադրությունը կլավանա, երբ զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Դուք մի քանի կարևոր հարց կլուծեք: Անցյալում կմնան խնդիրները, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Ապագային լավատեսությամբ նայելու հիմքեր կհայտնվեն: Նոր ծրագրեր էլ կլինեն: Դրանց իրագործմանն ավելի ուշ կանցնեք, իսկ հիմա մտածեք բոլոր մանրուքների շուրջ և խորհրդակցեք նրանց հետ, որոնց վստահում եք:

Օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ մնա. ծանրաբեռնվելը ցանկալի չէ, դրանից տխուր ու նյարդային կդառնաք: Օրվա երկրորդ կեսին արժե սահմանափակել շփումներն այն մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է բարդ հարցերը լուծելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Դուք կմտահոգվեք ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլև շրջապատի բարեկեցության մասին, և նրանք կհասկանան դա: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել վեճերից, մոռանալ հին տարաձայնությունների մասին:

Աշխատեք օրվա երկրորդ կեսին ժամանակ գտնել հանգստի համար: Այդ ժամանակահատվածը վատն է հերոսություններ անելու և սեփական ամրությունը փորձելու համար: Լավ է փոքրիկ դադար վերցնեք, որպեսզի վերականգնեք ուժերն ու որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք, ձեր գաղտնիքները վստահեք միայն նրանց, որոնց լավ եք ճանաչում: Ցանկալի չէ քննարկել երկարաժամկետ ծրագրերը, կիսվել կարիերայի կամ կոմերցիոն գործունեության հետ կապված գաղափարներով: Ինքնուրույն աշխատելով՝ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, սիրային անակնկալներ, նվերներ սիրելի մարդուց: Դուք անպայման կգտնեք մտերիմներին ուրախցնելու ձևը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տրամադրվեք պայքարելու և անպայման հաղթող դուրս կգաք այդ պայքարից: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, կմեծանան եկամուտները, բայց երկուսին հասնելու համար էլ պիտի համոզիչ հաղթանակ տանեք մրցակիցների դեմ: Հիշեք, որ այսօր ձեզ շրջապատող մարդիկ հավատալու են ոչ թե խոսքերին, այլ գործերին:

Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք ընտանիքին ու մտերիմներին. դա շատ հաճելի կլինի ձեզ համար թանկ մարդկանց համար: Այդ ժամանակահատվածը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք խոսել այն թեմաների մասին, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա ձեզ կհաջողվի փոխզիջումային տարբերակ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Ժամանակը զուր մի վատնեք, աշխատեք նրա ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործել: Վատ մի զգացեք բարձրաձայնել ձեր արժանիքների, տաղանդների ու փորձի մասին: Խելացի ինքնագովազդը շատ օգտակար կլինի: Հավանական է՝ հենց նրա շնորհիվ հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Ընկերներն ու փորձված համախոհները կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնությունները: Շուտով նաև նոր օգնականներ կհայտնվեն, որոնց հետ արագ կընկերանաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, բայց նոր հարաբերություններն անշտապ կզարգանան, և դա լավ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք ձեր ամենակարևոր նպատակների վրա: Ինչքան շատ բան անեք այսօր դրանց հասնելու համար, այնքան լավ: Անշտապ փոքրիկ գործերը կարելի է հետաձգել, իսկ շտապ գործերից գլուխ հանելուն կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Դուք պիտի լուծեք ռազմավարական խնդիրներն ու որոշակիություն մտցնեք հեռու ապագայի ծրագրերում: Դրան առավելագույնս լուրջ մոտեցեք, այդժամ ձեր մտորումները զուր չեն լինի:

Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն վերջին ժամանակներս հանգիստ չտվող ֆինանսական հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, որոնց հետ ձեզ աշխատանքի ու բիզնեսի ոլորտի ընդհանուր հետաքրքրություններն են կապում: Եթե հիմա հարաբերությունները լարվեն, փոխհասկացողությունը վերականգնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը բարդ կլինի: Նույնիսկ ամենաանբռնազբոս միջավայրում գործնական հարցերը պետք է մեծ զգուշությամբ քննարկել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է:

Կուրախացնեն ընտանիքի անդամների հետ կապված նորությունները: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի, որին կգան երկար սպասված հյուրերը: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում, որոնք ձեզ շատ դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները, ճիշտ դնել առաջնահերթություններն ու կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում հենց հիմա: Քանի որ դատարկ բաների վրա չեք շեղվի, սխալների հավանականությունն էլ շատ քիչ է:

Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների, զգացմունքները խոստովանելու, ապագայի մասին անկեղծ զրույցների համար: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ հաճախ էին տարաձայնություններ ծագում, հաճախ վիճում էիք, հիմա կկարողանաք մի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա ու կվերականգնի ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular